487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ղարաբաղցի մի զինծառայող է սպանվել
11:19
16 Մարտի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը մարտի 12-ի լույս 13-ի գիշերը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ, որի արդյունքում դիպուկահարի կրակոցից սպանվել է մարտական հերթապահություն իրականացնող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

«Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի`ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից այդ նույն շրջանում իրականացրած դիտարկման հաջորդ օրը», - ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ԼՂՀ ԱԳՆ   հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ միջադեպը, որը հանգեցրել է մարդկային կորստի, տեղի է ունեցել միջնորդների և Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրապարակային գնահատականի բացակայության պատճառով՝ Ադրբեջանի կողմից հրադադարի հաճախակի խախտումների վերաբերյալ, որոնք արդեն տեղի են ունենում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների ժամանակ:

«Տվյալ գործողությունների վերաբերյալ քաղաքական գնահատականի բացակայությունը, ինչին բազմիցս ուշադրություն է հրավիրել պաշտոնական Ստեփանակերտը, պարզապես արձակում են ագրեսիվ կողմի ձեռքերը, որն աննպատակահարմար է գտնում անգամ հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների` 2008թ. դեկտեմբերի 4-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած առաջարկությունն առ այն, որ վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է առաջնային գծերից հեռացնել դիպուկահարներին», - ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։