478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում անցկացվել է ԼՂՀ ժողովրդագրական քաղաքականության մշակման խորհրդի առաջին նիստը
19:29
13 Մարտի 2009

Երեկ Ստեփանակերտում անցկացվել է ԼՂՀ վարչապետ, Ղարաբաղի պետական ժողովրդագրական քաղաքականության մշակման ու իրականացման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նախագահ Արա Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդի առաջին նիստը։  

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով Արցախում ժողովրդագրական իրավիճակի բարելավման արդիականության մասին, ղարաբաղյան կառավարության ղեկավարը փաստեց, որ մի շարք կարևոր կետեր, որոնք արտացոլվել են ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրում, արդեն կյանքի են կոչվում, սակայն իրականացվող պետական ծրագրերն առայժմ բավարար չեն արմատական փոփոխությունների ապահովման համար։      

«Լեռնային Ղարաբաղը շարունակում է բնակչության հազվադեպ խտությամբ երկիր մնալ, երբ տարածքը կենսագործունեության համար բավականին բարենպաստ է։ Այս ոլորտում ժամանակի պահանջներին համահունչ քաղաքականության անցկացման անհրաժեշտություն կա»,- նշեց Հարությունյանը։  

ԼՂՀ կառավարության ղեկավարը հատուկ նշեց հանրապետությունում միգրացիոն գործընթացի կարգավորման հարցի կարևորությունը։

«Անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել ներկայիս ազատ բնակելի ֆոնդը գյուղական կետերում, և ԼՂՀ գյուղերի բնակեցում իրականացնել, որոնցից շատերը նման «կոմպլեկտավորման» կարիք ունեն»,- ասաց Հարությունյանը։

«Իմ հանձնարարության համաձայն ներկայում կատարվում է հանրապետության ողջ ազատ բնակֆոնդի գույքագրում, որը համապատասխան որոշումներով կծառայի կարիքավորներին»,- ասաց վարչապետը։

Ժողովրդագրական ներկա իրավիճակը առանձին ցուցանիշներով ներկայացրեց Խորհրդի փոխնախագահ, ԼՂՀ սոցիալական ապահովման նախարար Նարինե Ազատյանը։   

Մասնավորապես, նշվեց, որ նպատակաուղղված քայլերի շնորհիվ ներկայում հանրապետությունում զգալի է բնակչության աճի միտումը։

2008 թ.-ի տվյալներով, Լեռնային Ղարաբաղում բնակվում է ավելի քան 140 հազար մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1995 թ.-ից ի վեր։

Սակայն պետական ծրագրերը ուղղված չեն միայն ժողովրդագրական իրավիճակը բարելավելու հեռանկարին, պետությունը միաժամանակ նպատակ ունի առողջ ու զարգացած սերունդ ունենալ, ինչի համար սոցիալական ծրագրերին զուգահեռ պետք է իրականացվեն նաև համալիր գիտակրթական միջոցառումներ։ Այդ մոտեցումները արտացոլված են ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագծում, որը պատրաստել է միջգերատեսչական աշխատանքային խումբը։  

ԼՂՀ կառավարության ղեկավարը հանձնարարեց Խորհրդի անդամներին մանրամասնորեն ուսումնասիրել հայեցակարգի նախագիծն ու աշխատանքային խմբին փոխանցել իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնք հաշվի կառնվեն փաստաթղթի վերջնական դիտարկման ժամանակ։ Պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը կընդունվի Խորհրդի հաջորդ նիստի ժամանակ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
23 Օգոստոսի 2017
Տող գյուղում կանցկացվի Արցախյան գինու չորրորդ փառատոնը
Սեպտեմբերի 16-ին Տող գյուղում կանցկացվի Արցախյան գինու չորրորդ փառատոնը։
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։