485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի մասին ֆիլմն ԱՄՆ-ում հեղինակավոր մրցանակի է արժանացել
14:33
13 Մարտի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կալիֆորնիայի ռադիո և հեռուստանորությունների ասոցիացիան (Radio& Television News Association of Southern California, www.rtna.org) «Ոսկե խոսափող» (Golden Mike Awards) մրցանակ է շնորհել «Լեռնային Ղարաբաղ, Արցախ. Պայքար ազատության համար» վավերագրական ֆիլմին:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, մրցանակը հանձնվել է ֆիլմի համահեղինակ և համապրոդյուսեր Փիթեր Մուսուրլյանին՝ «Յունիվերսալ Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ:

Ֆիլմի մյուս համահեղինակն ու պրոդյուսերն է ԱՄՆ-ում ԼՂՀ նախկին մշտական ներկայացուցիչ, այժմ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը:

Ֆիլմի հիմնական տեսանյութերը տրամադրել է ղարաբաղցի հեռուստալրագրող, «Ծիր Կաթին» ստուդիայի տնօրեն Նարինե Աղաբալյանը:

2008թ-ի սեպտեմբերին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսում՝ «ԼՂՀ/Արցախ. Ազատության, ժողովրդավարության և առաջընթացի 20 տարիներ» միջոցառման շրջանակներում` ԱՄՆ կոնգրեսականների, դիվանագետների, հայտնի իրավապաշտպանների, փորձագետների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ոսկե խոսափողը», որը հիմնադրվել է ասոցիացիայի կողմից 59 տարի առաջ, հեռուստա և ռադիոլրագրության բնագավառի ամենահեղինակավոր մրցանակներից է: Այս տարվա մրցանակակիրների թվում է CNN-ի հայտնի լրագրող Լարրի Քինգը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:50
11 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական ԶՈւ–ի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
12:12
10 Հունվարի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել:
10:38
09 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։