483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+1
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Բեռլինի միջազգային տուրիստական ցուցահանդեսին
16:15
12 Մարտի 2009

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին տաղավարով մասնակցում է նախօրեին Բեռլինում բացված միջազգային տուրիստական ցուցահանդեսին, հինգշաբթի «Նովոստի-Արմենի» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ տուրիզմի զարգացման գործակալությունից:

«Ղարաբաղի տասներկու քառակուսի մետրանոց տաղավարը զարդարված է երկրի զբոսաշրջության հրապուրիչ կողմերը, ազգային ավանդական արհեստները ներկայացնող ցուցապաստառներով և վերջին ժամանակներում հրատարակված պատկերազարդ գրքերով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հատուկ տեղ է զբաղեցնում Արցախում արտադրվող գինու, օղու և կոնյակի նմուշներով ցուցապաստառը:

«Ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող Լեռնային Ղարաբաղի տաղավարն իր յուրօրինակությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Ղարաբաղը շատերի համար նոր երկիր է,  մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների շրջանում»,- նշեցին գործակալությունից:

Բեռլինի ամենամյա միջազգային տուրիստական ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր երկրները, այդ թվում և Հայաստանը, որի տաղավարը ղարաբաղյան տաղավարի դիմացն է գտնվում:

Նույն ցուցասրահում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ ցուցահանդեսին է ներկայացված նաև Ադրբեջանը:

Չնայած վերջին ժամանակներում Մոսկվայի միջազգային տուրիստական ցուցահանդեսների ժամանակ ադրբեջանցիների կողմից անցկացվող ակցիաների՝ Բեռլինյան ցուցահանդեսի կազմակերպիչների վճռական դիրքորոշման և ԼՂՀ դիվանագիտական ծառայությունների նախնական աշխատանքների շնորհիվ ցուցահանդեսի բացման օրը հակաղարաբաղյան որևէ ակցիա չանցկացվեց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունն այս ցուցահանդեսին ապահովել էին ԼՂՀ կառավարությանն առընթեր Տուրիզմի վարչությունը՝ ԼՂՀ տուրիզմի զարգացման գործակալության և Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության անմիջական մասնակցությամբ:

Ցուցահանդեսի մասնակցության ծախսերն իր վրա է վերցել ԼՂՀ կառավարությունն ու «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։
10:45
14 Մարտի 2017
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի ուղղությամբ
Մարտի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք:
10:17
14 Մարտի 2017
Հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ: