478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի ղեկավարը նշում է երիտասարդության կարևոր դերը հայրենի երկրի ուսումնասիրման գործում
19:28
10 Մարտի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը երեքշաբթի ընդունել է Արցախի պետական համալսարանի  հումանիտար ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության բաժինների չորրորդ՝ ավարտական կուրսի ուսանողներին։ 

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Ղարաբաղյան խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ «այսպիսի ցանկացած հանդիպում մենք դիտարկում ենք որպես կարևոր ոչ միայն ուսանողության համար»։  

«Նույն անհրաժեշտությունը զգում ենք նաև մենք՝ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներս և, կարծում եմ, պատահական չէ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նման կարգի հանդիպումներ են տեղի ունեցել և հանրապետության նախագահի, և գործադիր իշխանության տարբեր մարմինների ղեկավարների հետ»,- ասել է Ղուլյանը։  

Հանդիպմանն ԱԺ նախագահը հանդես եկավ բանախոսությամբ՝ իր ունկնդիրներին պարզաբանելով արդի մարտահրավերներին դիմակայելու ԼՂՀ իշխանությունների ջանքերի, ղարաբաղյան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի և առաջիկա հնարավոր զարգացումների, խորհրդարանի գործունեության ուղղությունների և առանձնահատկությունների, սովորող երիտասարդության բուհական ու հետբուհական կյանքի, մի շարք այլ խնդիրների վերաբերյալ նրանց հնչեցրած հարցերը։

Այդ համատեքստում նա կարևորեց իր ունկնդիրներին վերապահված դերը հայրենի երկրի, մանավանդ, նրա նորագույն  պատմության և այդ շրջանի քաղաքական գործընթացների ուսումնասիրման, այդկերպ՝ Արցախում պատմագիտական ու քաղաքագիտական մտքի հետագա զարգացման գործում։

Հանդիպմանը ներկա էր ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։