478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության ուժերի բալանսը պահպանող լուծումը կենսունակ կլինի. Լավրով
16:22
10 Մարտի 2009

Ղարաբաղյան հակամարտության այն լուծումը կենսունակ կլինի, որը կօգնի պահպանել ուժերի՝ պատմականորեն ստեղծված աշխարհաքաղաքական բալանսը տարածաշրջանում, կարծում է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մեր կարծիքով, կենսունակ կլինի խնդրի այն լուծումը, որը թույլ կտա Անդրկովկաս վերադարձնել կայունությունն ու հանդարտությունը, իսկ հետկոնֆլիկտային փուլում կօգնի պահպանել ուժերի՝ պատմականորեն ստեղծված աշխարհաքաղաքական բալանսը տարածաշրջանում՝ չդարձնելով այն միջազգային քաղաքական և ռազմական մրցակցության ասպարեզ»,- ասաց նա մարտի 11-12-ին Ադրբեջան կատարելիք իր պաշտոնական այցի նախաշեմին ադրբեջանական «Ազերթաջ», «The First News» և «Թրենդ» տեղեկատվական գործակալություններին տված հարցազրույցի ժամանակ։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Լավրովը կրկնել է նաև Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման գործում, ըստ որի ՌԴ-ն դեմ է հակամարտության մասնակիցների՝ դրսից դեղատոմսեր կորզելու ջանքերին, և որ հիմնահարցի կարգավորման գործում պատասխանատուն են միայն հակամարտության մասնակից կողմերը։

«Ելնում ենք այն բանից, որ տվյալ հիմնահարցի կարգավորման գործում գլխավոր պատասխանատուն հենց իրենք ադրբեջանցիներն ու հայերն են»,- ասաց նա՝ ավելացնելով, «Ռուսաստանը պատրաստ է սատարել փոխզիջումային պայմանավորվածությունը, որը ձեռնտու կլինի բոլոր ներգրավված կողմերին, իսկ դրան հասնելու դեպքում, հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր»։

Պատասխանելով այն հարցին, թե այս հիմնախնդրի կարգավորմանը կարո՞ղ է նպաստել արդյոք 2008 թ.-ի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրը, Լավրովն ասաց, որ «ինքն արդեն խոսել է այն մասին, որ այդ փաստաթուղթն ունի կարևոր նշանակություն, նախևառաջ այն իմաստով, որ Ադրբեջանն ու Հայաստանը միանշանակորեն հաստատել են վերևներում իրենց երկկողմ հանդիպումները շարունակելու մտադրությունն ու պատրաստակամությունը՝ քաղաքական կարգավորման համաձայնեցումը ավարտելու նպատակով։  

«Պատահական չէ, որ 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին եռակողմ հանդիպման արդյունքները լուրջ սատարման արժանացան միևնույն թ.-ի դեկտեմբերին Հելսինկիում ԵԱՀԿ ԱԳՆ նիստի ժամանակ, ընդ որում ԵԱՀԿ ՄԽ ռուս, ամերիկացի և ֆրասիացի համանախագահներն այդ նիստի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին լրացուցիչ առաջարկություններ արեցին Մոսկովյան հռչակագրի դրույթների զարգացման գործում կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքերով, «այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կայացավ վերջերս Ցյուրիխում, Մոսկովյան հռչակագրի ստորագրումից ավելի պակաս, քան երեք ամիս անց, վկայում է այն մասին, որ փաստաթուղթն արդեն գործում է իր շահ կարգավորման»։ --0--    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: