484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Վազգեն Սարգսյանի 50-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Ղարաբաղում
11:09
06 Մարտի 2009

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչների կողմից խորհրդարանում սպանված ՀՀ նախկին վարչապետ, հայտնի պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Վազգեն Սարգսյանի հոբելյանի կապակցությամբ օրվա ընթացքում ԼՂՀ ղեկավարությունն ու երկրի մտավորականությունը ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Ստեփանակերտում և Շուշիում հերոսի հուշարձանի մոտ:

Հանրապետության ուսումնական հաստատություններում բաց դասեր անցկացվեցին, ցուցադրվեցին ֆիլմեր՝ Վազգեն Սարգսյանի կյանքի և գործունեության վերաբերյալ, միջոցառումներ անցկացվեցին ԼՂՀ պաշտպանության բանակի բոլոր զորամասերում:

Միջոցառումներն ավարտվեցին երեկոյան Ստեփանակերտի Սպայի տանը, որտեղ ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ խորհդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հանրապետության այլ պաշտոնատար անձինք, Վազգեն Սարգսյանի հարազատները:

Հայաստանի պետական և ռազմական գործիչ Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին Արարատ գյուղում։

1979 թ.-ին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1979-1983 թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1983-1986 թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1986-1989 թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում` որպես հրապարակախոսության բաժնի վարիչ:

1990-1992 թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1992թ-1993 թթ.` նշանակվել է ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:

1993-1995 թթ. զբաղեցրել է պետնախարարի պաշտոն: 1995-1999 թթ. կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար, 1999 թ. հունիսից մինչև հոկտեմբեր ՀՀ վարչապետն էր։ Զոհվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

1999 թ.-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչման (հետմահու): 1998թ. արժանացել է «Արցախի հերոսի» կոչման` պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով: Ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը:

Հայաստանում և Ղարաբաղում նրա անունով անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, զորամասեր և Ռազմական ինստիտուտը։

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։ Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ