484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու օբյեկտիվ պայմանները ստեղծվել են. Մերզլյակով
11:04
02 Մարտի 2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար ստեղծվել են օբյեկտիվ պայմանները։

Այս մասին Մերզլյակովը հայտարարել է լրագրողներին շաբաթ օրը երեկոյան՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո։

Պատասխանելով 2009 թ.-ին հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր տեղաշարժերի վերաբերյալ «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ ռուս համանախագահն ասել է, որ միշտ շատ դժվար է վաղաժամ կանխատեսումներ անել, և ինքը չի կարող ասել, թե ինչ կլինի 2009 թ.-ին։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար օբյեկտիվ պայմանները ստեղծվել են, իսկ սուբյեկտիվները, թերևս, ոչ ամբողջությամբ են առկա», - ասել է Մերզլյակովը՝ պարզաբանելով, որ սուբյեկտիվ պայմաններ ասելով՝ հասկանում է կողմերի քաղաքական կամքը՝ երբեմն դժվարին, սակայն անհրաժեշտ որոշումների ընդունման ժամանակ։

Միաժամանակ Մերզլյակովը նշել է, որ ԼՂՀ նախագահի հետ հերթական հանդիպումը բովանդակալից էր։ Նրա խոսքերով, տեղի ունեցած հանդիպման ընթացքում համանախագահները փորձել են Ղարաբաղի նախագահին իրազեկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ցյուրիխում կայացած վերջին հանդիպման մասին, այն, թե միջնորդները այդ հանդիպման արդյունքում հակամարտության կարգավորման ինչ նոր հնարավորություններ են տեսել, ինչպես նաև խոսել են իրենց տպավորություններից ու նկատառումներից։

Ռուս համանախագահը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը «շատ հետաքրքիր տեղեկատվություն է ներկայացրել։ Ներկայացվել են կոնկրետ հարցեր կոնկրետ նախագծերի շուրջ, և տեղի ունեցած զրույցը զուր չի անցել»։

Միաժամանակ Մերզլյակովը չի ներկայացրել ԼՂՀ նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները՝ նշելով, որ «մենք երբեք չենք խոսում այդ մասին»։

Ռուս համանախագահը դատապարտել է նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպը՝ հայտարարելով, որ «այն չպետք է տեղի ունենար»։

Ավելի վաղ ԼՂՀ արտգործնախարարությունը մեղադրել էր ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում դիտարկումը ձախողելու մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել: