482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կողմը ձախողեց ԵԱՀԿ մոնիտորինգը. ԼՂՀ ԱԳՆ
14:37
26 Փետրվարի 2009

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը մեղադրել է ադրբեջանական կողմին՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցկացված հերթական մոնիտորինգի ձախողման համար։

Փետրվարի 26-ին նախատեսվում էր ԵԱՀԿ առաքելության հերթական մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մոտակայքում։

«Սակայն մոնիտորինգի ամենասկզբում ադրբեջանական կողմից հնչել է կրակոց ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտում իրականացնող ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի (Հունգարիա), ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեի (Չեխիա) և նրանց ուղեկցող ԼՂՀ արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղղությամբ»,- ասվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում։

Հաղորդագրությունում նշվում է, որ այնուհետև ադրբեջանական կողմից հետևել է կրակահերթ, որն անցել է դիտորդական խմբից մի փոքր ձախ, ինչից հետո ևս մեկ կրակոց է արձակվել առաքելության ուղղությամբ։

«Ադրբեջանի կողմից դիտորդական խումբը  ղեկավարող ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հրահանգել է ավարտել մոնիտորինգը: Բացի այդ, ադրբեջանական կողմը հերթական անգամ չի բերել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն իր առաջնային սահմանների՝ ավելի վաղ պայմանավորված կետը»,- ասվում է հաղորդագրությունում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: