478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ծնողազուրկ երեխաների սոցիալական պաշտպանությունը պետության նպատակային ծրագրերից է. Սոցապնախարարություն
15:36
17 Փետրվարի 2009

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությունն ու հասարակության մեջ ինտեգրելը դիտարկվում է որպես նպատակային ծրագիր, հայտնել է Լեռնային Ղարաբաղի սոցիալական ապահովման փոխնախարար Սրբուհի Արզումանյանը։

«Ղարաբաղի բոլոր երեխաները, հատկապես առանց ծնողական խնամքի մնացածներն իրավունք ունեն ապրելու արժանի կյանքով, և սկսած 2003 թվականից հանրապետությունում իրականացվում է այդպիսի երեխաների կենտրոնացված հաշվառում։ Ներկայում սոցապնախարարությունում հաշվառման է վերցվել տվյալ կատեգորիայի 60 երեխա, որոնցից 32-ն ընդգրկված են բնակարանային հաշվառման հերթում»,- հայտարարել է ԼՂՀ սոցապնախարարության ղեկավարի տեղակալը Ղարաբաղի հանրային հեռուստատեսության եթերում։

Ըստ նրա, ընթացիկ տարում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կտրվի պետական նպաստ 30 հազար դրամի չափով՝ 2008թ. 20 հազարի դիմաց։

«Պետնպաստների ծրագրից բացի, 2008 թվականին ԼՂՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն, ստեղծվել է երկու գիշերօթիկ դպրոց, որտեղ խնամք է տարվում տվյալ կատեգորիայի երեխաների նկատմամբ, սահմանվել են նրանց խնամքի, դաստիարակության և սպասարկման նվազագույն չափորոշիչները, և, հետևաբար, հետագայում կլուծվեն նաև նրանց բնակարանային խնդիրները»,- նշեց Արզումանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։