480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կողմը հաստատում է Ադրբեջանի կողմից ԼՂՀ սպանված քաղաքացու դիակի փոխանցման փաստը
18:15
06 Փետրվարի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի Աղդամի շփման գծում 2009թ. հունվարի 26-ին տեղի ունեցած միջադեպի հատևանքով ԼՂՀ սպանված քաղաքացի Բադ Թադևոսյանի դիակի փոխանցման փաստը Ադրբեջանի կողմից։

«2009թ. փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 14-ին Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում` Աղդամի ուղղությամբ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ տեղի է ունեցել ԼՂՀ քաղաքացի Բադ Թադեւոսյանի դիակի հանձնումը: Նա  զոհվել էր հունվարի 26-ին նշված  վայրում տեղի  ունեցած միջադեպի արդյունքում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովից։

Միաժամանակ հանձնաժողովում նշեցին, որ չնայած այն բանին, որ Բադ Թադևոսյանի դիակն արդեն տասն օր Ադրբեջանի տարածքում էր գտնվում, փետրվարի 5-ին միայն ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին հայտնեց  դիակը ղարաբաղյան կողմին հանձնելու պատրաստակամության մասին։

«Մինչդեռ նմանատիպ դեպքերում հայկական կողմը անմիջապես տեղեկացնում է տեղի ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ ներկայացուցչություններին: Օրինակ, ԼՂՀ իշխանությունները, հավատարիմ մնալով ժնևյան կոնվենցիաների սկզբունքներին, անհապաղ վերադարձրել են ադրբեջանցի զինվորի դիակը, որը սպանվել էր ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ տեղի ունեցած նմանատիպ միջադեպի ժամանակ»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ԼՂՀ  պետական հանձնաժողովը մեկ անգամ ևս ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Բադ Թադևոսյանը քաղաքացիական անձ է, այլ ոչ թե  զինծառայող, ինչպես նրան ներկայացրել էր ադրբեջանական կողմը: Մինչև զոհվելը նա քաղաքացիական հագուստով էր` վերնաշապիկով և ջինսով, որը և սկզբից ցուցադրվել էր ադրբեջանական հեռուստաալիքներով: Սակայն հետագայում անսպասելիորեն սպանվածի վրա հայտնվեց զինվորական հագուստ, ընդ որում, ադրբեջանական բանակի տարբերանշաններով: Դժբախտաբար ադրբեջանական ԶԼՄ-ները այս գործընթացը վերածել են քաղաքական շոուի: Դեռ ավելին, առկա են դիակը  ծաղր ու ծանակի ենթարկելու փաստերը»,- ընդգծեցին Պետհանձնաժողովում։

Խիստ քննադատելով նման գործողությունները` ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ հավատարիմ մնալ ժնևյան կոնվենցիաների սկզբունքներին և չքաղաքականացնել մարդասիրական հարցերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հունիսի 2017
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։