487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի կառավարությունը հաստատել է հանրապետության շրջանների զարգացման ծրագրի իրագործման հայեցակարգը
12:18
30 Հունվարի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նախօրեին հերթական նիստի ժամանակ հաստատել է ԼՂՀ շրջանների զարգացման ծրագրեր կազմելու և իրականացնելու հայեցակարգը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ղարաբաղի Տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը նշել է, որ ԼՂՀ համայնքներից ոչ մեկն առ այսօր չունի զարգացման մշակված ծրագիր, նույնը վերաբերում է ենթաշրջաններին ու շրջաններին։

Կառավարության հաստատմանը ներկայացված փաստաթղթով ամրագրվում են այն սկզբունքներն ու մեթոդաբանությունը, որ նպատակաուղղված են ԼՂՀ երկարատև, կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող խնդիրների առաջադրմանն ու շրջանների համաչափ զարգացման ապահովմանը։

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ մինչ այժմ կառավարությունը հիմնականում իրականացրել է օպերատիվ կառավարում։

«Պետք է իմանալ, թե ուր ենք գնում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով երկարաժամկետ ծրագրեր ունենալու անհրաժեշտությունը ոչ միայն տարածքային, այլև ճյուղային ուղղություններով։

Կառավարության իրավասու պաշտոնյաներին, շահագրգիռ մյուս անձանց ու մարմիններին վարչապետը հանձնարարել է իրատեսական ժամկետներում մշակել զարգացման հիմնավոր ծրագրեր և ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս գործընթացը ծրագրվում է ավարտել 2010 թ.-ի առաջին եռամսյակում։

Արա Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ երկիրը պետք է կառավարվի լավագույնս մշակված ծրագրերով, և այդ խնդրի կարգավորմանը հաջողությամբ կարող է ծառայել գործադիրի հավանությանն արժանացած հայեցակարգը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։