486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը շնորհավորել է Համայն Ռուսիո և Մոսկվայի ընտրված պատրիարք Կիրիլին
10:40
29 Հունվարի 2009

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Համայն Ռուսիո և Մոսկվայի ընտրված պատրիարք Կիրիլին։

Հայրապետական աթոռի տեղապահ, Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլն ընտրվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո 16-րդ Պատրիարք։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք ընտրվելու կապակցությամբ», - ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձում։

ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ ընտրյալ Պատրիարքի անձնական հատկանիշներն ու փորձը, գիտելիքներն ու անսասան հավատը հուսալի հիմք են ստեղծում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի դժվարին ու կարևոր առաքելությունը հաջողությամբ  իրականացնելու համար:

ԼՂՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի ղեկավարությամբ Ռուս ողղափառ և Հայ առաքելական քույր եկեղեցիների միջև կապերն էլ ավելի կխորանան, ինչը դրական ազդեցություն կունենա ռուս-հայկական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման վրա։

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, երջանկություն, քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր աստվածահաճո ձեռնարկումներում», - նշվում է ուղերձում։

Նորընտիր Պատրիարքի գահակալությունը (հայրապետական աթոռակալման հանդիսավոր արարողությունը) նշանակված է փետրվարի 1-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: