478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը գոհունակություն է հայտնել 2008 թ.-ին ԼՂՀ դատախազության արդյունավետ աշխատանքի կապակցությամբ
11:52
28 Հունվարի 2009

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել վերջին ժամանակաշրջանում դատախազության կողմից կատարված ծավալուն և արդյունավետ աշխատանքի կապակցությամբ։

«Ցանկացած ժողովրդավարական պետության համար առաջնային են օրենքի գերակայության և օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության խնդիրները: Հենց այս տեսակետից էլ չափազանց կարևորվում է դատախազության դերն ու նշանակությունը մեր երկրի և հասարակության կյանքում», - հայտարարել է ԼՂՀ նախագահը՝ ելույթ ունենալով 2008 թ.-ի ԼՂՀ դատախազության աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի նիստում։

ԼՂՀ նախագահը նշել է, որ համակարգի աշխատակիցների նոր գործելաոճը ողջունելի է և պետք է լինի շարունակական: «Դա, անշուշտ, կնպաստի դատախազության հանդեպ մեր ժողովրդի վստահության մակարդակի բարձրացմանը, օրենքի գերակայության և արդարության հաստատմանը, ինչը համարվում է ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից մեկը», - ասել է Սահակյանը՝ նշելով, որ իրազեկված է դատախազությունում իրականացվող բարեփոխումների նոր փուլի և կառուցվածքային նորամուծությունների մասին։

Նրա խոսքերով, դա է պարտավորեցնում նաև Սահմանադրությանը ապավինելու գերխնդիրը, որի դրույթներին համապատասխան ընդունվել է «Դատախազության մասին» էապես ու որակապես նոր օրենքը:

«Հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը միանշանակ է ու անկասելի. մեզ համար բացարձակապես անընդունելի է անօրինականության ցանկացած դրսևորում։ Սա օրենքի պահանջ է, որի կիրարկման անմիջական պատասխանատվությունը նաև ձեր առաքելության մեջ է կայանում», - ասել է Սահակյանը։

ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ վերջին մեկ տարում դատախազության աշխատանքի ուղենիշը հանդիսացել է կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի ուժեղացումը և օրինականության ամրապնդումը։

Այս համատեքստում Սահակյանը դրական է համարում արձանագրված մի շարք ցուցանիշներ: «2008 թվականին դատախազության կողմից գրանցվել է պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված 74 հանցագործություն` 2007 թվականի 35-ի դիմաց:

Ձեռնարկված դատախազական ներգործության միջոցների արդյունքում պետությանը հասցված վնասի վերականգնված չափը նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան տասը անգամ։ Ավելացել է նաև պետական շահերին վնաս պատճառելու վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա անցկացված ստուգումների և բացահայտված խախտումների քանակը: Այս աշխատանքներին պետք հաղորդվի նոր բովանդակություն», - տեղեկացրել է նախագահը։

«Միաժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել համակարգում առկա բացթողումների և թերացումների վրա: Դրանք վերաբերում են, ամենից առաջ, հանցավորության դեմ պայքարում ի հայտ եկած հանդուրժողականության առանձին դեպքերին, մասնագիտական ցածր պատրաստվածությանը, որոնք, բնականաբար, բացասական ազդեցություն են ունենում համակարգի հեղինակության վրա», - ասել է Սահակյանը։ Նրա խոսքերով, դատախազության աշխատանքի մի նշանակետն էլ պետական պաշտոնյաների կողմից կատարվող չարաշահումների դեմ պայքարն է:

««Դատախազության մասին» նոր օրենքով հիշյալ երևույթների դեմ պայքարը պետք է հանդիսանա դատախազության հետագա գործունեության գլխավոր ուղղություններից մեկը», - նշել է ԼՂՀ նախագահը։

ԼՂՀ նախագահը հայտարարել է նաև, որ համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է խորացնել ու զարգացնել համագործակցությունը հանրապետության մյուս իրավապահ մարմինների, համապատասխան պետական կառույցների հետ:

«Կարևոր է գործիմաց, բարձր մասնագիտական ունակություններով ու բարոյական հատկանիշներով օժտված կադրերով համակարգը համալրելու խնդիրը: Պետությունն անմիջական ուշադրության կենտրոնում է պահում համակարգի առջև ծառացած խնդիրների լուծումը: Արդեն իսկ միջոցներ են ձեռնարկված ձեր աշխատանքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ: Ընթացիկ տարվա հունվարի մեկից նկատելիորեն բարձրացել են համակարգի աշխատակիցների աշխատավարձերը», - ասել է Սահակյանը։

 

ԼՂՀ նախագահը վստահություն է հայտնել, որ դատախազության անձնակազմը ամենայն պատասխանատվությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները` ապահովելով օրենքի գերակայությունը, պետության և քաղաքացիների շահերի պաշտպանությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։