478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հարցերը քննարկվեցին Ստեփանակերտում
15:07
23 Հունվարի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հարցերը քննարկվեցին հանրապետության կառավարության հրավերով օրերս ԼՂՀ ժամանած Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատու անձանց հետ, հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

«Այդ հարցերի թվում ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի մասնակցության ապահովումն էր տուրիզմի միջազգային ցուցահանդեսներին»,- ուրբաթ հայտնեց Շահվերդյանը Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, 2008 թվականին այդ կապակցությամբ լուրջ խնդիրներ եղան և Ղարաբաղին չհաջողվեց մասնակցել ոչ մի միջազգային ցուցահանդեսի, և հենց այդ մասին էր խոսքը հանդիպման ժամանակ։

«Մենք մանրամասն ուսումնասիրեցինք մեր համագործակցության ուղիներն ու հնարավորությունները տվյալ հարցը լուծելու նպատակով և նշեցինք որոշակի քայլեր, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի համապատասխան մարմինների կողմից»,- նշեց Շահվերդյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կհաջողվի վերականգնել ԼՂՀ մասնակցությունը զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներին, ինչն անհրաժեշտ է երկրի ներկայության ապահովման համար միջազգային շուկայում։

Զբոսաշրջության ղարաբաղյան վարչության ղեկավարը հայտարարեց, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի զբոսաշրջային քարոզչական նյութերում և զբոսաշրջության զարգացման հայկական ծրագրերում ԼՂՀ ներգրավման, Ղարաբաղի քարտեզի սահմաններին, մուտքի և ելքի ղարաբաղյան արտոնագրերին վերաբերող հարցեր։
 
«Քննարկումների արդյունքում մենք եկանք որոշակի եզրահանգումների, որոնք կտրամադրվեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համապատասխան մարմիններին, և մնում է հուսալ, որ իմ կողմից նշված հարցերի զգալի մասը կգտնի  լուծում»,- նշեց Շահվերդյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։