482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի կառավարությունը հաստատել է գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարական ծրագիրը
11:41
21 Հունվարի 2009

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նախօրեին՝ այս տարվա առաջին նիստի ժամանակ հաստատել է հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարական ծրագիրը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթուղթը ներկայացնելիս ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը նշել է, որ ծրագիրը մշակվել է իր կողմից ղեկավարվող գերատեսչությունում, վերջնական մշակում է անցել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, ինչպես նաև մանրակրկիտ քննարկվել է խորհրդարանի պատգամավորների և հանրապետություն ֆերմերների շրջանում։

Նրա խոսքերով, նախատեսվող միջոցառումները ֆինանսավորվելու են ոչ միայն ԼՂՀ պետբյուջեի միջոցներով, այլև ներդրումների, արտաբյուջետային միջոցների և այլ աղբյուրների հաշվին։

«Հատատված ծրագրի համաձայն, այնտեղ ներկայացված են մինչև 2015թ. ԼՂՀ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Խնդիր է դրված աջակցել, մասնավորապես, պարենի ապահովման մակարդակի բարձրացմանն ու գյուղական բնակչության եկամուտների ավելացմանը՝ գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով», - նշել է Ծատուրյանը։

Խոսելով այս ծրագրի մասին՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ 2015 թ.-ի համար ծրագրված գյուղատնտեսական ցուցանիշները բավականին հեռու են այժմ համաշխարհային տնտեսության մեջ արձանագրված արդյունքներից։

Վարչապետի գնահատմամբ, ԼՂՀ գյուղատնտեսությունը բավականին ցածր մակարդակի վրա է և այս ոլորտում, առաջին հերթին, անհրաժեշտ է հասնել ցանկալի արդյունքների, ինչը թույլ կտա հաղթահարել համընդհանուր սոցիալ-տնտեսական ղժվարությունները։

«Մենք չենք սահմանափակվի այս ծրագրի նախագծերով, հետևողականորեն կներառվեն նոր նախագծեր ժամանակակից տնտեսական պահանջների հետ համապատասխան դրանց իրականացման համար», - հայտարարել է Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են ծրագրվում, օրինակ, տեղական հումքից կենսավառելիք ստանալու նպատակով։

Գյուղատնտեսության ընդհանուր զարգացման համատեքստում նիստի ժամանակ հաստատվել են ևս երկու ծրագրեր, որոնք վերաբերում են ԼՂՀ-ում հացահատիկի բերքատվության բարձրացմանն ու ԼՂՀ Հադրութի շրջանի Բանաձոր ենթաշրջանի համայնքներում 2009-2013 թթ. գյուղատնտեսության զարգացմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:32
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահը նշեց ղարաբաղյան բանակցությունների 2 հիմնական ուղղությունները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց այն երկու հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը:
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: