480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վարչապետը ԼՂՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ ղեկավարին
19:08
19 Հունվարի 2009

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երկուշաբթի այցելեց Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և աշխատակազմին ներկայացրեց համակարգի նորանշանակ ղեկավարին։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ հրամանագիր էր ստորագրել Վալերի Ալեքսանյանին ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն ազատելու մասին։

Նախագահի մի այլ հրամանագրով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Անդրանիկ Խաչատրյանը՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը, նախ շնորհակալություն հայտնեց Վալերի Ալեքսանյանին կատարած աշխատանքի համար և ներկաներին տեղեկացրեց, որ նրա գործնական կարողություններն ու փորձը դրսևորում կգտնեն ոչ պակաս կարևոր ասպարեզում

«Վալերի Ալեքսանյանը կղեկավարի Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը, որտեղ պահանջված մասնագետներ կպատրաստվեն հանրապետությունում ռազմավարական ուղղություն հռչակված գյուղատնտեսության բնագավառի համար։ Նա կարևոր դերակատարություն պետք է ունենա այդ գործում, և նրանից երկրի ղեկավարության սպասելիքները մեծ են»,- նշեց Հարությունյանը։

Կոմիտեի նորանշանակ նախագահի մասին վարչապետն ընդգծեց, որ նա իրեն արդեն դրսևորել է որպես արդյունավետ գործող ղեկավար՝ աշխատելով ԼՂՀ պետական գնումների գործակալությունում։

ԼՂՀ կառավարության ղեկավարը վստահություն հայտնեց, որ Խաչատրյանը կկարողանա բարձրացնել կադաստրային ծառայության հեղինակությունն ու արդյունավետությունը։

«Պետք է այնպես անել, որ քաղաքացիները գոհ հեռանան այս հիմնարկից,- շեշտել է ԼՂՀ կառավարության ղեկավարը՝ հաջողություններ մաղթելով ԼՂՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նոր ղեկավարին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։