483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը և ՀՀ վարչապետն այցելել են Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրեր
16:40
19 Հունվարի 2009

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ շաբաթ այցելել է Շահումյանի շրջան և հանդիպել նույն օրն այստեղ ժամանած վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած` Հայաստանի կառավարական պատվիրակության հետ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, Ղարաբաղի նախագահը և ՀՀ վարչապետն այցելել են Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրեր և հանդիպումներ ունեցել բնակչության հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական վիճակին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ԼՂՀ շրջանների և Հայաստանի մարզերի միջև կապերի հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես, Գետավան-Սոթք ավտոմայրուղու կառուցմանը։

Բնակչության հետ հանդիպման ընթացքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Շահումյանի շրջանը սուրբ վայր է ողջ հայ ժողովրդի համար, և այդ համատեքստում շրջանի զարգացման խնդիրը հատուկ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար՝ հավելելով, որ այն մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում։

Երկրի ղեկավարը նշել է նաև, որ այստեղ նախատեսված է իրականացնել մի շարք համալիր ծրագրեր, որոնք շոշափելի դրական ազդեցություն կգործեն շրջանի ընդհանուր զարգացման վրա։

Այցի ընթացքում ԼՂՀ նախագահին և ՀՀ վարչապետին ուղեկցել են պաշտպանության, քաղաքաշինության և տրանսպորտի նախարարները, հայկական  երկու պետությունների այլ պաշտանատար անձինք։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: