484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական «Birth Link» կազմակերպությունը Ստեփանակերտի ծննդատանը նոր բուժսարքավորում է նվիրել
12:04
15 Հունվարի 2009

Բրիտանական «Birth Link» հումանիտար կազմակերպությունը Ստեփանակերտի ծննդատանն է նվիրել նոր թանկարժեք բուժսարքավորում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, սարքավորումների թվում, մասնավորապես, կարելի է առանձնացնել նորածինների վերակենդանացման սեղանը, որի առանձնահատկությունների մասին տեղում պատմել են կազմակերպության ներկայացուցիչները։

Այս սարքավորումը թույլ է տալիս հստակ չափել նորածնի շնչառության հաճախականությունը, մարմնի ջերմությունը, զարկերակային ճնշումը, անոթային զարկերակը, ինչպես նաև արյունը թթվածնով հարստացման տոկոսը՝ ապահովելով երեխայի դինամիկ վերահսկումը։

ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը նշել է սարքավորման անհրաժեշտությունն այն տեսակետից, որ կպակասի պերինատալ մահացությունն ու կթեթևանա վաղածին երեխաների խնամքը։

««Birth Link» կազմակերպությունը 30 հազ. դոլար արժողությամբ նոր բուժսարքավորումներ է բերել, որոնք մայրաքաղաքի ծննդատունը մինչ այժմ չուներ։ Նրանց նվիրած սարքավորումը թույլ կտա ավելի կատարելագործված բուժօգնություն ցուցաբերել վաղածին և տարբեր արատներով ծնված երեխաներին», - նշել է Խաչատրյանը։

«Birth Link» բրիտանական հումանիտար կազմակերպության տնօրեն և հիմնադիր Քեթի Մելորն իր հերթին հավաստիացրել է, որ ծրագիրը կրելու է հետևողական բնույթ։ «Կազմակերպությունը պատրաստ է այսուհետ ևս աջակցել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նեոնատալ բաժանմունքին», - նշել է Մելորը։

Բրիտանական կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ «Birth Link»-ը ուսումնասիրում է ծննդատան նեոնատալ բաժանմունքում գրանցված ցուցանիշները՝ բարեգործության արդյունքներն արձանագրելու նպատակով։

«Birth Link» կազմակերպությունը 2008 թ.-ի օգոստոսին Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նեոնատալ բաժանմունքին էր նվիրել նորածինների շնչառական թերապիայի սարքավորում, որը չափազանց անհրաժեշտ է հաստատությանը՝ վաղածին երեխաների շնչառական խնդիրները լուծելու համար։

Կազմակերպությունը նման սարքավորում է նվիրել նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորմանը, հաստատության նեոնատալ բաժանմունքը ապահովել է համապատասխան բուժսարքավորումներով, ինչպես նաև լուծել է տեղական մասնագետների վերապատրաստման հարցը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։