484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը մասնակցել է Մարտակերտ շրջկենտրոնում գազի մայրուղու շահագործման հանձնելու արարողությանը
11:50
08 Հունվարի 2009

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և մասնակցել բարձր ճնշման գազի մայրուղու շահագործման հանձնման կապակցությամբ սիմվոլիկ ջահի վառման արարողությանը:

 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևորել է Մարտակերտի գազիֆիկացման անհրաժեշտությունը՝ այն համարելով հուսալի հիմք շրջանի կայուն զարգացման համար:

 

Այնուհետև ԼՂՀ նախագահը մասնակցել է Մարտակերտ քաղաքում Երկրորդ աշխարհամարտի ակտիվ մասնակից, Խորհրդային միության հերոս Թեմիկ Ավթանդիլյանի հուշարձանի վերաբացման արարողությանը: Հուշարձանը ժամանակին ոչնչացվել էր ադրբեջանական բանակի կողմից՝ Արցախյան պատերազմի ընթացքում Մարտակերտի օկուպացիայի ժամանակ:

 

Բակո Սահակյանը նաև այցելել է Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, անվանի հրամանատար Վլադիմիր Բալայանի տուն և շնորհավորել զոհված ազատամարտիկի ծնողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Այնուհետև գերագույն գլխավոր հրամանատարն այցելել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի առաջնային գիծ և շնորհավորել զինծառայողներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:

Երկրի ղեկավարին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց