484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորական խմբակցությունները հանդես են եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ
14:19
30 Դեկտեմբերի 2008

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ – Շարժում-88» պատգամավորական խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ նախօրեին՝ ԼՂՀ խորհրդարանի յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստում։

«Արձանագրելով, որ ԼՂՀ Ազգային ժողովը 2006 թ. ապրիլի 21-ին և 2008 թ. սեպտեմբերի 10-ին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շուրջ կազմակերպել է խորհրդարանական լսումներ և ընդունել նախնական եզրակացություն, որն ընդունված կարգով հղվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, նկատի ունենալով առանձնապես Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումների կարևորությունը, ևս մեկ անգամ միջազգային հանրության, միջնորդ երկրների  և շահագրգիռ կառույցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական և հասարակական դիրքորոշման` հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ ոչ համարժեք դրսևորումների վրա, որոնք արտահայտվում են ուժի կիրառման սպառնալիքի և  հակահայկական համընդգրկուն քարոզչության ձևերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարություն»,  «Հայրենիք» և «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբակցությունները, միաժամանակ արտահայտելով նաև Հանրապետության այլ քաղաքական ուժերի մոտեցումները, ինչը ձևավորվել է համատեղ խորհրդատվությունների արդյունքում, հայտարարում են, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նպատակ ունենալով հասնել Ադրբեջանի Հանրապետության հետ առկա հակամարտության համապարփակ  կարգավորմանը այն սկզբունքների հիման վրա, որոնք կբացառեն ձեռք բերվելիք համաձայնությունը հետագայում ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով փոփոխության ենթարկելու հնարավորությունը, պատրաստ է իր օրինական և լիարժեք մասնակցությունը բերել խաղաղ կարգավորման ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում։

Փաստաթղթում նշվում է, որ ԼՂՀ-ն, որպես 1994 թ. ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի լիիրավ և ճանաչված կողմ, հակամարտության զինված փուլի հետևանքների վերացման խնդրում շահագրգռված է  այնքանով, որքանով Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն կցուցաբերի ԼՂՀ փաստացի անկախությունը մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում, անտանգության ազգային համակարգի գերակայությամբ ճանաչելու հնարավորության հարցում։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող մասնակից լինել հակամարտության գոտում ստեղծված հավասարակշռությունը փոփոխելուն ուղղված դիվանագիտական ջանքերին և պատասխանատվություն չի կրի որեւէ պայմանավորվածության  համար, որը ձեռք կբերվի առանց իր ժողովրդի  կամքի ազատ արտահայտությամբ  դրսևորված համաձայնության»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարությունում նշվում է, որ ԼՂՀ-ն բարձր է գնահատում հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված միջնորդ երկրների հեղինակությունը և նրանց կոչ է անում Ադրբեջանի իշխանությունների վրա անհրաժեշտ ներգործություն ունենալ այդ պետությունում ռազմատենչ, ագրեսիվ և  հայատյաց պետական քարոզչությանը վերջ դնելու համար:

«Ադրբեջանի նման պահվածքը մեծապես խոչընդոտում է ժողովուրդների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը, ուստի և` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ադրբեջանի իշխանությունների  ապակառուցողական քաղաքականության շարունակման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր անվտանգությանն ու անկախությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ»,- ընդգծվում է փաստաթղթում։

Ազգային ժողովի խմբակցությունները սույն Հայտարարությունն ընդունում են որպես ԼՂՀ քաղաքական ուժերի միասնական տեսակետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։