480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վարչապետը շնորհավորել է Ղարաբաղի ժողովրդին գալիք Նոր Տարվա կապակցությամբ
13:06
27 Դեկտեմբերի 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շաբաթ շնորհավորական ուղերձ է հղել Ղարաբաղի ժողովրդին՝ գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդի կապակցությամբ։

«Սիրելի հայրենակիցներ, իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում ձեզ՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Հուսով եմ, որ անցնող 2008 թվականը Ձեզ համար նոր հնարավորությունների և գաղափարների իրագործման տարի էր», - ասվում է շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված՝ Ղարաբաղի կառավարության ղեկավարի ամանորյա շնորհավորական ուղերձում։

ԼՂՀ վարչապետը հայտարարել է, որ 2008 թ.-ի ընթացքում հաջողվել է իրականացնել նախատեսված պետական ծրագրերի մեծ մասը։

«Անցնող տարում ծավալուն ներդրումներ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում, էներգետիկ, առողջապահական և այլ ոլորտներում ծրագրված բարեփոխումները խոստանում են զգալի արդյունքներ։ Թափ է առնում հիփոթեքային ծրագիրը, և մեր կարևորագույն նպատակներից է անել այնպես, որպեսզի մոտ ապագայում բոլոր ղարաբաղցիները զգան սեփական օջախի ուրախությունը», - նշել է Հարությունյանը։

ԼՂՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ «մենք ցանկանում ենք ավելի շատ բան ակնկալել 2009 թվականից, սակայն արդեն կարելի է խոսել այն մասին, որ գալիք տարին թեթև չի լինելու՝ տնտեսական առաջընթացի տեսակետից, և դա, հիմնականում համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգում առաջացած լուրջ ճգնաժամի պատճառով է»։

Նրա խոսքերով, գալիք տարում ծրագրվում է իրականացնել կարևոր ծրագրեր, մասնավորապես, սոցիալական ոլորտում, քաղաքաշինության, կրթության, փոքր և միջին բիզնեսի և այլ ոլորտներում, որոնց իրագործումը թույլ կտա ևս մեկ աստիճանով բարձրացնել մեր քաղաքացիների բարեկեցությունը և նրանց համար ստեղծել նոր կենսապայմաններ։

«Ցանկանում եմ Ձեզ խաղաղություն, էներգիա և առողջություն։ Թող Ձեր ընտանիքներում տիրի լույսն և համերաշխությունը, փոխըմռնումը և համատեղ ստեղծագործ կամքը», - ասվում է ԼՂՀ վարչապետի շնորհավորական ուղերձում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։
10:25
21 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում ականանետեր է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։