483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ խորհրդակցություն է անցկացվել Բեռլինում
16:53
25 Դեկտեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օրերս Կոնրադ Ադենաուերի քաղաքական հիմնադրամի (ԿԱՀ) Բեռլինի գրասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները Ադրբեջանի տեսանկյունից» թեմայով:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունից, հիմնական ելույթի համար հրավիրված էին Ադրբեջանի նախագահի ենթակայությամբ գործող ռազմավարական գիտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Նուրիևը և գերմանական ռազմական ակադեմիային կից միջազգային անվտանգության ֆորումի անդամ Յոհաննես Ռաուն:

Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աշխատակից Պետեր Հեֆելենի վարած խորհրդակցությանը մասնակցում էին նաև Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը և Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փարվիզ Շահբազովը:

Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույցը ներկայացրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքների  համատեքստում:

Դրան ի պատասխան, անվտանգության հարցերով գերմանական միջազգային ինստիտուտի աշխատակից Ուվե Հալբախը և Եվրախորհրդում քրիստոնեա-ժողովրդավարական և քրիստոնեա-սոցիալական կուսակցությունների ներկայացուցիչ Ռայներ Դորնզայֆերը նշեցին, որ ըմբռնումով են մոտենում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն գտնում են, որ հակամարտության կարգավորումը պահանջում է հաշվի առնել նոր իրադարձություններն ու փաստերը:

Ուվե Հալբախը ավելացրեց, որ տարածքային ամբողջականության պահանջը բացարձակ չէ և հաճախ ոչ գործնական է` բերելով Վրաստանի օրինակը: Իսկ Ռայներ Դորնզայֆերը խորհուրդ տվեց Ադրբեջանին դասեր քաղել Գերմանիայի անցյալից, որը, ըստ նրա, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստիպված եղավ հաշտվել ստեղծված իրականության հետ, ինչի  շնորհիվ էլ հաջողվեց խաղաղություն և անվտանգություն ապահովել Եվրոպայում:

Նա համոզմունք հայտնեց, որ տարածքային ամբողջականությունից հրաժարվելով` Ադրբեջանը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը և Հայաստանի հետ միասին Եվրախորհրդի կողմից լայն աջակցություն կստանա հակամարտության հետևանքների վերացման գործում:

Իր հերթին, Գայանե Ափինյանը Նուրիևի` ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծման սպառնալիքներին ի պատասխան հիշեցրեց, թե անցած պատերազմում ինչ զոհեր պահանջվեցին հակամարտող կոմերից և ինչպիսի անշահավետ պայմաններում Ղարաբաղի ժողովրդին հաջողվեց պաշտպանել իր բնական ազատության իրավունքը:

«Այսօր, չնայած Ադրբեջանի խելահեղ սպառազինմանը, Լեռնային Ղարաբաղը, իր պետականության բարձր կազմակերպվածության շնորհիվ, անհամեմատ ավելի հզոր է և պատրաստ է պաշտպանել իր ազատությունը», - ասաց նա:

Գայանե Ափինյանը Ադրբեջանի ներկայացուցիչներին խորհուրդ տվեց հրաժարվել ռևանշիստական նկրտումներից և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախ ապրելու իրավունքը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: