478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի կառավարությունն ընդունել է մի շարք օրինագծեր և որոշումներ
15:29
24 Դեկտեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նախօրեին հերթական նիստում  ընդունել է մի շարք օրինագծեր և որոշումներ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, տվյալ փաստթղթերը, մասնավորապես, վերաբերել են պետական և համայնքային գույքի մասնավորեցմանը, քաղաքացիական ծառայությանը, սոցիալական, կրթական, հարկային, տուրիզմի և այլ ոլորտների։

Նիստի ընթացքում գործադիրը հաստատել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ միջոցառումների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը, որի հիմնական նպատակն է՝ ներկայացնել ԼՂՀ-ում նշված հիմնախնդրի դեմ պայքարի բնագավառում համաձայնեցված միասնական պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ անհրաժեշտ առաջարկություններ։ Նոր կանոնադրություն ստացան նաև արդարադատության նախարարությունը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը։

Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումով ստեղծվում է  «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց (հայ հնագույն քաղաք Տիգրանակերտի պեղման վայրում), որ կգործի Ասկերանի և Մարտակերտի շրջանների վարչական տարածքներում և կզբաղեցնի շուրջ 5045 հա տարածք։

Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանի ներկայացմամբ նիստում հաստատվեց պետական պահուստի ձևավորման հարցերին վերաբերող որոշումների փաթեթը։

Նիստի ավարտին վարչապետ Արա Հարությունյանը կառավարության անդամներին հրահանգեց առավելագույն նպատակայնությամբ օգտագործել բյուջետային հատկացումները, հրաժարվել ոչ հրատապ ծախսերից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին: