485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը շնորհավորել է ԼՂՀ ԱԱԾ անձնակազմին՝ մասնագիտական տոնի առթիվ
12:14
22 Դեկտեմբերի 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը մասնակցել է դեկտեմբերի 20-ին նշվող ԼՂՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը և շնորհավորել ԱԱԾ անձնակազմին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:  Ես անձամբ գիտեմ, թե որքան ծանր է ու դժվարին ձեր ծառայությունը: Երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման, սահմանադրական կարգի պահպանման, պետական շահերի համակողմանի պաշտպանության պատվաբեր առաքելությունը վստահված է ձեզ` Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներիդ», - ասվում է Ղարաբաղի նախագահի շնորհավորական ուղերձում։

ԼՂՀ նախագահը նշել է, որ այդ չափազանց կարևոր ու պատասխանատու գործում առաջնային են աշխատողների մասնագիտական պատրաստվածությունը, սկզբունքայնությունը, բարձր բարոյական ու մարդկային հատկանիշները, քաղաքացիական պարտքի զգացումը:

«Ձեր ծառայությունը նաև պարտավորեցնող է: Ամեն օր և ամեն ժամ դուք պետք է անվերապահորեն առաջնորդվեք օրենքի գերակայության, արդարության ու անկողմնակալության սկզբունքներով, լիարժեք կերպով իրականացնեք օրենքով ձեզ վերապահված գործառույթները, անմնացորդ նվիրումով, ազնվորեն ու բարեխղճությամբ կատարեք ձեր ծառայողական պարտականությունները։ Միայն նման աշխատանքով կարող եք բարձր պահել կառույցի հեղինակությունը, արժանանալ հասարակության վստահությանն ու հարգանքին: Համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև սերտորեն համագործակցել այլ մարմինների ու գերատեսչությունների հետ, հետևողական աշխատանք տանել փոխգործակցության ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ», - ասել է Սահակյանը։

ԼՂՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Ազգային անվտանգության ծառայության անձնակազմն ունի անհրաժեշտ ներուժ՝ համակարգի առջև դրված խնդիրները արժանվույն լուծելու համար:

«Պետությունն իր հերթին ուշադրության կենտրոնում կպահի ծառայության տեխնիկական հագեցվածության, աշխատակիցների սոցիալական ևաշխատանքային պայմանների բարելավման, նրանց մասնագիտական պատրաստվածության բարձրացման խնդիրները: Առանձնակի հոգածություն կցուցաբերվի հանուն հայրենիքի ազատության զոհված ձեր գործընկերների ընտանիքների հիմնախնդիրների լուծմանը», - նշել է Սահակյանը։

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու հաջողություններ՝ հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության և անկախ պետականության հետագա ամրապնդման ու հզորացման», - հայտարարել է ԼՂՀ նախագահը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:50
11 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական ԶՈւ–ի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
12:12
10 Հունվարի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել:
10:38
09 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։