484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 19-21-ը կայցելեն Ղարաբաղ
19:12
18 Դեկտեմբերի 2008

Երիտասարդական հասարակական կազմակերպությունները նախատեսում են Լեռնային Ղարաբաղում համատեղ ծրագիր անցկացնել՝ «Ճանաչենք իրար» խորագրով, որին կմասնակցեն ՀՀ-ում գրանցված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հայկի սերունդ» երիտասարդական-հասարակական կազմակերպությունից, ծրագրին կմասնակցեն ՀՀ-ում գրանցված 10 ազգային փոքրամասնությունների (ասորիներ, բելառուսներ, գերմանացիներ, եզդիներ, լեհեր, հրեաներ, հույներ, ռուսներ, վրացիներ,  քրդեր) ներկայացուցիչներ:

«Ծրագրի նպատակն է ազգային փոքրամասնություններին ծանոթացնել Լեռնային Ղարաբաղը` իր առանձնահատկություններով, պատմամշակութային արժեքներով, հնարավորություն ստեղծել ԼՂՀ երիտասարդական կազմակերպություններին ծանոթացնել ծրագրին մանակցող ազգային փոքրամասնությունների, նրանց գործունեության, մշակութային առանձնահատկությունների և ազգային արժեքների հետ, փոխադարձ ծանոթություն և փորձի փոխանակում հաստատել  հայաստանյան հասարակական կազմակերպությունների և ԼՂՀ երիտասարդական կազմակերպությունների միջև, ծրագրին մասնակցող բոլոր ազգային փոքրամասնությունների և տեղի երիտասարդության իրենց ազգային խոհանոցների, ճաշկերույթին առնչվող բոլոր ծիսակատարությունների ծանոթացում, և փորձի փոխանակում (Մեծ ընթրիքի միջոցով)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծրագրի ընթացքում կկայանան հանդիպումներ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է յուրաքանչյուր համայնքի կողմից 10 րոպեանոց ֆիլմերի ցուցադրում, որոնցում տվյալ համայնքը կներկայացնի իր ազգային, կրոնական և մշակութային առանձնահատկությունները, կենցաղն ու սովորույթները:                        

Ծրագրի ընթացքում նախատեսվում է այցելություն Շուշի:             Այս ծրագիրը հնարավորություն կտա ակտիվացնել երիտասարդական կապերը հայաստանյան հասարակական կազմակերպությունների և ԼՂՀ երիտասարդական կազմակերպություններին միջև:

«Այն յուրահատուկ է իր բնույթի մեջ. կարելի է միայն նշել, որ առ այսօր նման բնույթի միջոցառում չի կազմակերպվել»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: