478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 10 օրինագիծ է ընդունվել Ղարաբաղի խորհրդարանի հերթական նիստում
17:06
18 Դեկտեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 10 օրինագիծ է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հերթական նիստում, որը վարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում լրացումներ են կատարվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «ԼՂՀ-ում հաշմանդամների պաշտպանության մասին» և «ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմինների ղեկավար աշխատակիցների պաշտոնական աշխատավարձերի մասին» օրենքներում։

Ղարաբաղյան խորհրդարանականները հավանություն են տվել նաև «ԼՂՀ դատական օրենսգրքի մասին», «ԼՂՀ դատական օրենսգրքի՝ ուժի մեջ մտնելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մասին», «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Ավիացիայի մասին» օրինագծերին։

Առաջին ընթերցմամբ ընդունվել են «ԼՂՀ քաղաքացիության  մասին», «Զինվորական պարտավորության մասին» և ԼՂՀ Ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը։

Նիստում հաստատվել են նաև Լեռնային Ղարաբաղի Վերահսկիչ պալատի և ԼՂՀ տնտեսական մրցակցության և հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի 2009թ.-ի գործունեության տարեկան ծրագրերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: