484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ին Ղարաբաղի էներգետիկ համակարգում կատարվել են ավելի քան 350 մլն դրամի ներդրումներ
11:14
18 Դեկտեմբերի 2008

2008 թ.-ին Ղարաբաղի էներգետիկ համակարգում կատարվել են ավելի քան 350 մլն դրամի (1,1 մլն դոլար) ներդրումներ, երբ, ըստ հաստատված ծրագրի, այդ թիվը պիտի կազմեր 850 մլն դրամ (2,7 մլն դոլար), տեղեկացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Վալերի Բալայանը։

«Ներդրումային թերակատարումը պատճառաբանվել է համակարգի տեխնիկական անպատրաստությամբ։ Սակայն այլ ցուցանիշներով որոշ դրական տեղաշարժեր են արձանագրվել», - հայտարարել է Բալայանը նախօրեին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքերով, նախորդ տարվա համեմատությամբ 2008-ին հանրապետական էներգահամակարգում տեխնիկական կորուստները նվազել են 9,6 տոկոսով, և տարվա ընդհանրական ցուցանիշը կկազմի մոտ 15,7 տոկոս։

«Անցած օրերի փորձը ցույց է տվել (երբ հանրապետությունում մեծապես նվազել էր գազամատակարարումը), որ էներգահամակարգը այժմ ավելի անվտանգ է և պատրաստ է անխափան գործել առավել գերծանրաբեռնված պայմաններում», - հավաստել է Բալայանը։

Արտադրական ենթակառուցվածքների վարչության պետը նաև նշել է, որ հանրապետության էլեկտրացանցերում հարկ է կատարել տեխնիկական ու կազմակերպական բարեփոխումներ, կոմերցիոն` կորուստները հասցնելով 1-2 տոկոսի, իսկ տեխնիկականը՝ 14 տոկոսի։

ԼՂՀ վարչապետն արժանիորեն գնահատելով էներգաոլորտի՝ տարվա ձեռքբերումները, միաժամանակ, իր դժգոհությունն է հայտնել առանձին շրջանային մասնաճյուղերի անբավարար աշխատանքի կապակցությամբ, մասնավորապես, Մարտակերտի, Ասկերանի և Հադրութի շրջանային էլեկտրաբաշխիչ ցանցերում` պահանջելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել վիճակը բարվոքացնելու համար։

«Պետք է ունենալ այնպիսի էներգահամակարգ, որը բեռ չլինի պետության համար, ավելին՝ աշխատի մեծ շահույթով և հուսալիորեն ապահովի հանրապետության տնտեսական զարգացումը», - նշել է ԼՂՀ վարչապետը։

Արա Հարությունյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է բաշխիչ ցանցերում էապես նվազեցնել կորուստները, կիրառել տեղին պատժամիջոցներ և հանդես գալ կազմակերպական առաջարկություններով, ինչպես նաև պահանջել է ժամանակին կազմել ու ներկայացնել 2009թ. համակարգի գործունեության ծրագիրը՝ հիմնավոր հաշվարկներով և զարգացման միտումներով։

Խորհրդակցության ընթացքում հանրապետության էներգետիկ համակարգի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ ամփոփվել են 2008թ. արդյունքները և նախանշվել են 2009թ. անելիքները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։