482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԶՈՒ և Ադրբեջանի շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
18:23
16 Դեկտեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 16-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արևելյան ուղղությամբ անցկացված հերթական պլանային  դիտարկումն անցել է առանց զինադադարի ռեժիմի խախտման։

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության վարչությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպշիկը: Առաքելության կազմում էին նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քինը (Մեծ Բրիտանիա) և Անթալ Հերդիչը (Հունգարիա):

 «Դիտարկումն անցել է ըստ սահմանված ժամանակացույցի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ Պաշտպանության նախարարության  ներկայացուցիչները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։
13:04
16 Մայիսի 2017
Դավիթ Բաբայան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ադեկվատ կերպով արձագանքի այսպիսի երևույթներին
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ադրբեջանի երեկվա սադրանքը։

10:37
16 Մայիսի 2017
Հակառակորդը կիրառել է ականանետ և հաստոցավոր նռնականետ
Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը։