482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ԱԳՆ-ն ողջունում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ներկայությունը Ստեփանակերտում
16:19
12 Դեկտեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է այն փաստը, որ երկար ընդմիջումից հետո «Ազատություն» ռադիոկայանը կրկին իր թղթակիցն ունի Ստեփանակերտում։

«Քաղաքացիական հասարակության զարգացածության չափի մասին շատ դեպքերում դատում են նաև նրանով, թե այդ հասարակության մեջ որքանով է ապահովված խոսքի ազատությունը: Խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը ամրագրված է մարդու հիմնարար ազատությունների շարքում: Մենք հարգում ենք այդ իրավունքը»,- ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանի տրամադրած մեկնաբանությունում։

Մեկնաբանությունում նշվում է, որ այլ բան է, ըստ ամենայնի, տեղի ունենում Ադրբեջանում, որտեղ իշխանությունները մտադիր են առաջիկայում փակել «Ազատություն», «Ամերիկայի ձայն» և Բի-Բի-Սի ռադիոկայանների  թղթակցական կետերը։

«Սա վկայում է լոկ այն մասին,  որ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հավաստի ու ճշմարիտ տեղեկատվության տարածումը  ձեռնտու չէ Բաքվին: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ների ցանկում մեծամասնություն են կազմում նրանք, որոնք ներքաշված են բացահայտ հակահայկական քարոզչության ոլորտը, և ոչ հազվադեպ հենց լրագրողներն են իրենց պահվածքով շիկացնում իրավիճակը` այդպիսով ավելի ու ավելի հետ մղելով և բուն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ձևավորման, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը»,- ասվում է մեկնաբանությունում:

Փաստաթղթում նշվում է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղը ձգտում է դառնալ ավելի ժողովրդավարական պետություն, մասնավորապես, խոսքի ազատության ապահովման տեսակետից:

«Արցախցիները թանկ գնով են ձեռք բերել իրենց  ազատությունն ու անկախությունը, և այսօր հանրապետության իշխանությունները ըմբռնումով են վերաբերվում այն ամբողջ պատասխանատվությանը, որ ունեն անհատական ազատությունների ապահովման հարցում: Ասվածի համատեքստում ԼՂՀ իշխանությունները կողմնակից են, որպեսզի տեղեկատվական այլ հայտնի ծառայություններ  ևս իրենց թղթակցական կետերը բացեն ԼՂՀ-ում, ինչը միայն կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում առկա գործընթացների ավելի լայն ու անաչառ լուսաբանմանը»,- նշվում է մեկնաբանությունում։ 

 

«Մենք թաքցնելու ոչինչ  չունենք և ուրախ կլինենք, եթե Արցախի մասին հայտնի դառնա ավելի ու ավելի մեծ թվով երկրների ու մարդկանց»,- ասվում է փաստաթղթում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։