481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը շնորհավորել է ԼՂՀ քաղաքացիներին՝ Սահմանադրության օրվա և անկախության հանրաքվեի կապակցությամբ
10:38
10 Դեկտեմբերի 2008

ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության քաղաքացիներին։

«Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի համար ամենախորհրդանշական օրերից մեկն է: 1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը փաստացի ամրագրեց ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ստեղծելու իր կամքը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ 15 տարի անց, 2006 թվականի նույն օրը Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ազգովին արտահայտեց իր անկախ պետականությունը էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու վճռականությունը՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելով երկրի գլխավոր օրենքը՝ ԼՂՀ Սահմանադրությունը», - ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ԼՂՀ նախագահի ուղերձում։

Ուղերձում նշվում է, որ այն դարձավ ժողովրդավարական պետություն կառուցելու, միջազգային իրավունքի նորմերին հավատարիմ լինելու, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու՝ Արցախի պետական քաղաքականության անշրջելիության վկայությունը:    

«Երկրի մայր օրենքը անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկն է, որը երաշխավորում է մարդու և քաղաքացու  իրավունքներն ու ազատությունները, կարգավորում պետության ներքին կյանքը, նրա հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, հանդիսանում է մի յուրահատուկ կամուրջ երկրի և ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի միջև», - ասվում է ուղերձում։

Փաստաթղթում նշվում է, որ Սահմանադրությունը հստակորեն ամրագրում է, որ Արցախի անկախությունն ու անվտանգ գոյատևումն այլընտրանք չունեն:

«Կրկին անգամ շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս կարևորագույն տոնի առթիվ և ի սրտե մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն», - ասվում է ԼՂՀ նախագահի ուղերձում։

2006 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի, դեմ՝ 554 քաղաքացի։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմեց 90077 մարդ։

Դեկտեմբերի 10-ը այդուհետ ԼՂՀ-ում համարվում է տոնական օր և պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային։ Հիմնական օրենքի նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։