486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ղեկավարությունը ցավակցական ուղերձ է հղել պետական գործիչ Եղիշե Ասծատրյանի մահվան կապակցությամբ
12:11
05 Դեկտեմբերի 2008

Հայաստանի պետական, հասարակական և տնտեսական ականավոր գործիչ Եղիշե Ասծատրյանի մահվան կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ցավակցական ուղերձ են հղել Ասծատրյանների ընտանիքին:

«ԼՂՀ ժողովուրդը և իշխանությունները խորապես վշտացած են Հայաստանի պետական, հասարակական և տնտեսական ականավոր գործիչ Եղիշե Ասծատրյանի մահվան լուրով», - ասվում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ուղերձում։

Ուղերձում նշվում է, որ անգնահատելի են Եղիշե Ասծատրյանի` փորձառու կազմակերպչի ու պրպտուն մտքի տեր գիտնականի ծառայությունները հայրենիքին, մանավանդ, ժողովրդական տնտեսության ամենատարբեր բնագավառների ու ոլորտների զարգացման, ինչպես նաև գիտատեխնիկական ու տնտեսագիտական բնույթի խնդիրների հետազոտման ասպարեզներում: 

«Իր աշխատանքային գործունեության ամբողջ ժամանակաշրջանում նա մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայրենի Արցախը՝ աջակցելով տնտեսության և բնակավայրերի զարգացմանը», - ասվում է ուղերձում։

Ուղերձում նշվում է, որ Եղիշե Ասծատրյանի պայծառ հիշատակը հավիտյանս անմար կմնա մեր բոլորի սրտերում, սերունդների հիշողության մեջ:

«Անդառնալի կորստի կապակցությամբ հայտնում ենք մեր ցավակցությունը հանգուցյալի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում հոգու արիություն ու համբերություն», - ասվում է ԼՂՀ ղեկավարության ուղերձում։ 

Ասծատրյանը ծնունդով Ղարաբաղի Չարթար գյուղից է, դպրոցն ավարտել է Բաքվում, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Թբիլիսիում գտնվող Անդրկովկասյան արդյունաբերական ինստիտուտում։

Աշխատանքային ուղին սկսել է Դոնբասի հանքահորերում, որտեղից նրան ուղարկել են Մոնղոլիա՝ որպես տեղի լեռնահանքային տրեստի ինժեներ։

Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին Ասծատրյանը եղել է այդ երկրի կառավարությանն առընթեր արդյունաբերության և շինարարության հարցերով խորհրդականը։

Պատերազմից հետո Երևանում գլխավորել է «Կանազ» ալյումինի գործարանի շինարարությունը, այնուհետև դարձել է այդ գործարանի տնօրեն, ավելի ուշ զբաղեցրել է շրջկոմի քարտուղարից մինչև ՀԿԿ կենտկոմի քարտուղարի պաշտոնները։

Երբ հանրապետությունում սկսվեց արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, որը պահանջում էր գործարանների և ֆաբրիկաների տեխնիկական վերազինում, նա գլխավորեց Հայաստանի նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեն։

Քառասուն տարի շարունակ Ասծատրյանը աշխատել է հանրապետության բոլոր առաջին դեմքերի հետ՝ Գրիգորի Հարությունյանից (ղեկավարել է հանրապությունը 1937թ.-ից մինչև 1953թ.-ը) մինչև Կարեն Դեմիրճյանը (1974-1988)։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: