487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը Լոս Անջելեսում հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության անդամների հետ
10:51
28 Նոյեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի Լոս Անջելեսում հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հարավային Կալիֆոռնիայի շրջանային վարչության անդամների հետ՝ վարչության ղեկավար Վահե Իմաստունյանի գլխավորությամբ:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախ-սփյուռք փոխգործակցությանը և սփյուռքում հայապահպան գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Խոսելով սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման մասին, ԼՂՀ նախագահը կարևորել է դրանք ավելի կայուն, կազմակերպված ու բազմակողմանի դարձնելու անհրաժեշտությունը։

Նախագահը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի կրթական օջախների դերը սփյուռքի երեխաների հայեցի դաստիարակության գործում։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Նույն օրը Բակո Սահակյանը հարցազրույց է տվել ԱՄՆ-ում ամենախոշոր հայկական հեռուստաալիքին՝ Հայ-ռուսական հեռուստատեսային ցանցին: Նախագահը պատասխանել է ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և Արցախ-սփյուռք կապերին առնչվող հարցերին:

Նոյեմբերի 26-ին ԼՂՀ նախագահը հանդիպել է  նաև Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության անդամներ Արա Ահարոնյանի և Գևորգ Գրիգորյանի, Արևմտյան և Հարավային Ամերիկայի շրջանային վարչության ատենապետներ Հակոբ Նազարյանի և սենատոր Սերխիո Նահապետյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Արցախ-սփյուռք կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Երկրի ղեկավարը կարևորել է Հայրենիքի զարգացման գործում սփյուռքի քաղաքական ուժերի մասնակցությունը ավելի լիարժեք և բովանդակալից դարձնելու անհրաժեշտությունը:

Սահակյանը ընդունել է նաև ամերիկահայ բարերար Ջեկ Գիլիջյանին և նրա հետ քննարկել է ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների հետ առնչվող մի շարք հարցեր: 

Նույն օրը ԼՂՀ նախագահը այցելել է Լոս Անջելեսի իրանահայ միություն, հանդիպել է կազմակերպության խնամակալ մարմնի անդամներին` ատենապետ Վահան Գրեգորի գլխավորությամբ, ինչպես նաև միության անդամներին:

Հանդիպման ընթացքում Սահակյանը ներկայացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը և անդրադարձել է Արցախ-սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերին:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել իրանահայերի ներդրումը սփյուռքում հայապահպանության գործընթացում, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և տարածաշրջանային քաղաքականության մեջ: Նա հորդորել է միության անդամներին ավելի հաճախակի լինել Արցախում:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Նույն օրը ԼՂՀ նախագահը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Ասպետների շարժման ամենամյա ընդունելությանը:

Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանն անդրադարձել է վերջին մեկ տարում ԼՂՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին, Արցախ-Հայաստան-սփյուռք փոխգործակցությանը և  ղարաբաղյան հիմնախնդրին։

ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ այս հիմնահարցը ողջ հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայի հարցն է: «Միայն բոլորի մասնակցությամբ հհարավոր կլինի հասնել հիմնախնդրի արդարացի կարգավորմանը»,- նշել է ԼՂՀ նախագահը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը: