484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Մի շարք օրինագծեր են ընդունվել Ղարաբաղի խորհրդարանի հերթական նիստի ժամանակ
12:59
27 Նոյեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մի շարք օրինագծեր են ընդունվել նախօրեին ԼՂՀ ԱԺ 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի ժամանակ, որը վարել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում, մասնավորապես, հավանության են արժանացել «ԼՂՀ 2009-2011 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին», «ԼՂՀ դրոշի, զինանշանի և   օրհներգի մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներիի նախագծերը, ինչպես նաև փոփոխություններ են արվել «Բռնադատվածների մասին» օրինագծում։

Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ավիացիայի մասին» օրենքի նախագիծը, ի գիտություն են ընդունվել ԼՂՀ ֆինանսների նախարարության՝ 2008 թ.-ի ինը ամիսների համար ԼՂՀ պետբյուջեի կատարման մասին տեղեկությունը և ԼՂՀ 2009-2011թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

Պատգամավորները հարցեր են տվել Ղարաբաղի կառավարության՝ նիստին ներկա գտնվող անդամներին, հարցերը վերաբերում էին հանրապետության սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքի տարբեր ոլորտներին և բնագավառներին։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։