478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
2008 թվականի հեռուստամարաթոնին մասնակցությունը կհամախմբի աշխարհասփյուռ հայությանը հայրենակերտման գաղափարի շուրջ. ԼՂՀ ԱԺ խոսնակ
11:23
27 Նոյեմբերի 2008

2008 թվականի հեռուստամարաթոնին ակտիվ մասնակցությամբ էլ ավելի կամրապնդվի աշխարհասփյուռ հայության միակամ համախմբումը հայրենակերտման ընդհանուր գաղափարի շուրջ, նախօրեին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2008 թ.-ի հեռուստամարաթոնի մեկնարկի կապակցությամբ։

«Հերթական լիագումար նիստը զուգադիպել է համազգային նշանակության միջոցառման հետ՝ նոյեմբերի 27-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրանի նախաձեռնությամբ անցկացվող  ամենամյա հեռուստամարաթոնը։ Հանգանակված գումարներով նախատեսվում է վերականգնել հանրապետության սոցիալական ենթակառուցվածքները, մարդկանց համար ստեղծել կյանքի նորմալ պայմաններ», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված՝ Ղարաբաղի խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ։

ԼՂՀ ԱԺ նախագահը հայտարարել է, որ հեռուստամարաթոնի Լոս-Անջելեսյան հավաքին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ «Միջոցառման նախապատրաստման և անցկացման շրջանակներում հանրապետության նախագահն արդեն շրջագայել է Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում՝ կարևոր հանդիպումներ ունենալով տեղի հայկական համայնքների ներկայացուցիչների, սփյուռքահայ քաղաքական, հասարակական, եկեղեցական, կրթամշակութային, բարեգործական կառույցների պատասխանատուների, գործարարների ու բարերարների, ինչպես նաև՝ ամերիկյան քաղաքական գործիչների հետ»,- տեղեկացրել է Ղուլյանը։

ԼՂՀ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ համահայկական դրամահավաքի շրջանակներում Եվրոպայում սկսվել ու շարունակվում է ավանդական հեռախոսամարաթոնը, որի արդյունքներն արդեն  կազմում  են 1 մլն 200 հազար եվրո։ «Այդ գումարից ավելի քան 1 միլիոն եվրո հանգանակվել է ֆրանսահայ համայնքում», - տեղեկացրել է Ղուլյանը։

ԼՂՀ ԱԺ խոսնակը խորին շնորհակալություն է հայտնել եվրոպական երկրներում և առանձնապես Ֆրանսիայում բնակվող հայրենակիցներին։

«Համազգային դրամահավաքին, բնականաբար, ամենաակտիվ մասնակցություն են ունենում նաև արցախցիները։ Անցյալ տարվա հեռուստամարաթոնին Լեռնային Ղարաբաղում հանգանակվել է շուրջ 197 մլն դրամ։ Այդ ընդհանուր գործին իրենց մասնակցությունն են բերել Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմի անդամները», - ասել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակը։

Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ «մենք՝ Արցախի օրենսդիրներս, ինչպես և Ազգային ժողովի աշխատակազմի անդամները, անպայման մեր արժանավայել նվիրատվությունը կունենանք նաև հեռուստամարաթոն-2008-ում»։

ԼՂՀ խորհրդարանի խոսնակը Ազգային ժողովի անունից կոչ է արել հանրապետության բնակիչներին՝ անմասն չմնալ համազգային դրամահավաքից։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։