485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել «Հայ-ռուսական հեռուստատեսային ցանց» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի հետ
15:31
26 Նոյեմբերի 2008

Երեքշաբթի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել գործարար, «Հայ-ռուսական հեռուստատեսային ցանց» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգլախչյանի հետ:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, հանդիպմանը քննարկվել է տեղեկատվական դաշտում Արցախի և Սփյուռքի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Տեղեկատվական դաշտը որակելով որպես ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտ՝ երկրի ղեկավարն ընդգծել է այս բնագավառում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Նույն օրը նախագահը հանդիպել է ամերիկահայ բարերարներ Հարի և Աիդա Շաքարյանների հետ և քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների հետ կապված մի շարք հարցեր:

Նոյեմբերի 25-ին նախագահ Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի Ազգային խորհրդի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը ներկաներին ծանոթացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նախագահը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: 

Նույն օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետությունում հիմնադրամի կողմից իրականացվող, ինչպես նաև հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: