486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում է անցկացրել Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում
16:58
25 Նոյեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ իշխանությունների նախաձեռնությամբ ճգնաժամ-դիտարկում է անցկացրել Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում։

Դիտարկումն անցկացվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքի հարավ-արևելյան ուղղությամբ, որտեղ 2008 թ.-ի նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ադրբեջանական կողմից տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, ինչի մասին անհապաղ տեղեկացվել են տարածաշրջանային այցի շրջանակներում ԼՂՀ-ում գտնվող ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտումներ են անցկացրել ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ ԳՆ ԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա)։    

ԼՂՀ Պաշտպանության բանակի ներկայացուցիչները ԵԱՀԿ առաքելությանը ցույց են տվել տեղը, որտեղից ադրբեջանական ԶՈՒ հատուկ ստորաբաժանումը փորձել է ներխուժել ղարաբաղյան ստորաբաժանման թիկունք, ինչպես նաև մանրամասնորեն ներկայացրել են միջադեպի ժամանակագրությունը։ Դիտարկման խմբի անդամները գրանցել են բոլոր տվյալները իրենց հաշվետվության մեջ ընդգրկելու համար։

Չնայած ԵԱՀԿ ԳՆ ԱՆ Անջեյ Կասպշիկի ներկայությանը, որն ադրբեջանական կողմից գլխավորում էր դիտորդական խումբը, վերջինը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելության անդամներին չհանեց իր առաջնային սահմաններ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիիպված եղան դիտարկումն անցկացնել ավելի հեռու տարածությունից։

Ղարաբաղյան կողմից դիտորդական առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ ԱԳՆ և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։  

Ղարաբաղյան կողմը չափազանց կարևորում է ճգնաժամ-դիտարկման արդյունքները հակամարտության բոլոր կողմերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահին հասցնելու հանգամանքը` նկատի ունենալով վերջերս զինադադարի ռեժիմի խախտման աննախադեպ լինելը` այն կատարվել է միջազգային միջնորդների` տարածաշրջանային այցի ժամանակահատվածում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

17:59
15 Փետրվարի 2017
Ղարաբաղում ռազմական նոր ագրեսիայի հետևանքները Բաքվի համար ավելի ծանր կլինեն. ԱԳ փոխնախարար
Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի փորձերը Բաքվի համար ավելի ծանր կլինեն:
10:52
15 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
10:12
14 Փետրվարի 2017
Իրադրությունը սահմանում համեմատաբար հանգիստ է եղել
Գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել:
12:53
13 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։