484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի տնտեսության տարբեր ոլորտներում արված ներդրումները 2008 թվականին ավելի քան 10 մլն դոլար են կազմել
14:55
24 Նոյեմբերի 2008

Լեռնային Ղարաբաղի տնտեսության տարբեր ոլորտներում արված ներդրումները 2008 թվականին կազմել են ավելի քան 10 մլն դոլար, ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ելույթ ունենալով Լոս-Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր «Հեռուստամարաթոն-2008»-ին։

Նա նշել է, որ այս արդյունքին հաջողվել է հասնել ներդրումների և բիզնեսին վերաբերող ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ։

«Նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել նաև պետական բյուջեի ծավալում և կառուցվածքում։ 2008 թվականի պետբյուջեն իր ծավալով գերազանցում է նախորդ տարվա բյուջեն ավելի քան 1,3 անգամ», - ասել է Սահակյանը։

Նրա խոսքերով, գյուղատնտեսության, անտառային և ջրային տնտեսություններին ուղղված գումարները 2008 թվականի պետբյուջեում մոտ 3,8 անգամ գերազանցում են 2007 թվականի ցուցանիշը, սոցիալական ապահովության ոլորտում` ավելի քան 1,5 անգամ: Կրթության և գիտության բնագավառում տարբերությունը կազմել է 27 տոկոս, կապիտալ ներդրումներում` 22 տոկոս, մշակույթի ոլորտում` մոտ 29 տոկոս։      

«Դրական փոփոխություններով հանդերձ` այս տարին բավականին ծանր էր հանրապետության համար: Աննախադեպ ցրտահարութան և ուժեղ քամիների հետևանքով տուժել են հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերը, տնտեսությանը հասցվել է մի քանի միլիոն դոլարի վնաս։ Սակայն Արցախի ժողովուրդը կարողացավ հաղթահարել այդ դժվարությունները և պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Դա հնարավոր դարձավ ջանքերի և ուժերի լարման, բնակչության, զինված ուժերի անձնակազմի և իշխանությունների համախմբված ու միասնական աշխատանքի շնորհիվ», - ասել է Սահակյանը։

Ղարաբաղի նախագահը հայտարարել է, որ արցախցին քաջ գիտակցում է, որ միայն քրտնաջան աշխատանքով կարող է կառուցել ու շենացնել իր երկիրը, ծաղկուն ու բարգավաճ դարձնել նախնիների հողը և սերունդներին թողնել ազատ ու անկախ, հզոր ու անհաղթ հայրենիք։

«Այդ ազգանպաստ գործում մեծ է նաև ձեր` աշխարհասփյուռ մեր հայրենակիցների, մեր քույրերի ու եղբայրների դերը, ովքեր միշտ պատրաստ են օգտակար լինել օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց հայրենիքին ու ժողովրդին: Դրա լավագույն ապացույցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոններն են։ Այդ գաղափարի շուրջ համախմբվել է ողջ հայ ժողովուրդը, համայն հայությունը», - ընդգծել է Սահակյանը։

ԼՂՀ նախագահը հավաստիացրել է հավաքվածներին, որ հայրենիքում ներդրած իրենց ամեն մի լուման կտա իր արժանի արդյունքը, կբազմապատկվի ու կծառայի իր նպատակին: «Ձեր բարի գործը կհիշվի ու կփոխանցվի սերնդեսերունդ», - ասել է Սահակյանը։

««Հեռուստամարաթոն-2008»-ը նույնպես նվիրված է Հայաստանի և Արցախի տնտեսությունների զարգացմանը, հատկապես գյուղի և գյուղական բնակավայրերի վերակենդանացմանն ու առաջընթացի ապահովմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Արդեն ավանդական դարձած հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով  կկառուցվեն ու կվերականգնվեն հանրապետության ենթակառուցվածքները, մարդկանց համար կստեղծվեն կյանքի նորմալ պայմաններ», - նշել է ԼՂՀ նախագահը։

Բակո Սահակյանը տեղեկացրել է, որ Ղարաբաղի տնտեսության առաջնային ուղղություններից են գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, կապիտալ շինարարության ոլորտները: Նրա խոսքերով, հանրապետության համար գերակա է անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը: «Հզոր ու մարտունակ բանակը մեր ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքն է, և հանրապետության իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի նա միշտ պատրաստ լինի կատարելու իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահը։

Ղարաբաղի նախագահը վստահություն է հայտնել, որ «այսուհետ էլ մենք ձեռք ձեռքի կկառուցենք մեր երկիրը, կանենք ամեն ինչ, որպեսզի արցախցին հանգիստ ու խաղաղ ապրի իր պապերի հողի վրա, ապրի արժանավայել կյանքով և շենացնի իր օջախն ու հայրենիքը»:

«Մենք բազմիցս ասել ենք և միշտ ասելու ենք՝ Արցախի անկախությունն ու անվտանգությունը այն բացառիկ արժեքներն են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության», - ասել է ԼՂՀ նախագահը։

ԼՂՀ նախագահը հայտարարել է նաև, որ «Արցախի ապագան ողջ հայ ժողովրդի խնդիրն է, և միայն համախմբվելով ու միավորվելով կարող ենք հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը, միայն միասին կարող ենք կերտել բոլորիս համար թանկ Արցախ աշխարհի և համայն հայության պայծառ ու լուսավոր ապագան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց