485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Շուշին լուրջ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հետագա զարգացման գործընթացում. ԼՂՀ վարչապետ
12:52
24 Նոյեմբերի 2008

Շուշին լուրջ դեր է խաղում երկրի հետագա զարգացման գործընթացում, հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։  

Նրա խոսքերով, «զբոսաշրջությունը ևս մեր ռազմավարական ոլորտներից է, և Շուշին դրա հիմնական կենտրոնն է»։

«Լեռնային Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկներին մենք պետք է ցույց տանք առաջին հերթին այս քաղաքը, քանի որ Շուշին մեր միակ պատմական քաղաքներից մեկն է, որը պահպանվել է մինչ օրս և որտեղ գտնվում են պատմական արժեքներ, և մենք արդեն սկսել ենք այնտեղ կյանքի կոչել գաղափարներ և ծրագրեր։ Սակայն Շուշիի զարգացման համար պահանջվում է ավելի արմատական և ռազմավարական հայեցակարգի մշակում», - նշել է Հարությունյանը։

ԼՂՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ ծրագրվում է Շուշի տեղափոխել մի շարք պետական հաստատություններ։ «Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից արդեն որոշում է ընդունվել Շուշի տեղափոխել ԼՂՀ Գերագույն դատարանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Կադաստրի և անշարժ գույքի պետական կոմիտեն, Արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի գյուղատնտեսական համալսարանի մասնաճյուղը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը», - ասել է Հարությունյանը։

Ղարաբաղի վարչապետը տեղեկացրել է, որ ԼՂՀ 2009 թվականի պետբյուջեի միջոցներով մի շարք օբյեկտներում արդեն կսկսվեն շինարարական աշխատանքներն ու պատրաստ լինելու դեպքում այդ հաստատություններն աստիճանաբար կտեղափոխվեն Շուշի։

«Սկսվել են նաև բազմահարկ շենքերի վերանորոգման աշխատանքները, քանի որ այնտեղ տեղափոխելով այդ հաստատությունները՝ մենք պետք է բնակչության թվի աճ ապահովենք։ Աշխատակիցների մեծ մասի համար անհրաժեշտ կլինի բնակվել Շուշիում, և մենք պետք է զուգահեռաբար հանդես գանք այն առաջարկությամբ, որ Շուշիում կան նորմալ վերանորոգված բնակելի ֆոնդեր, որոնք կծառայեն այդ նպատակի համար», - տեղեկացրել է ԼՂՀ կառավարության ղեկավարը։

Շուշին իր մեծությամբ ԼՂՀ  երկրորդ քաղաքն է, գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակությունները կատարվել են 18-րդ դարում, երբ հիմնադրվել է ամրոցը։

Շուշիում գտնվում են տարբեր մշակույթների պատկանող հոյակերտ ճարտարապետական հուշարձաններ, այստեղ ծնվել և մեծացել են բազմաթիվ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:50
11 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական ԶՈւ–ի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
12:12
10 Հունվարի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել:
10:38
09 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։