484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ սոցիալական ոլորտում եղած հաջողություններն այսօր ամենաշոշափելին են. ԼՂՀ վարչապետ
12:13
24 Նոյեմբերի 2008

ԼՂՀ սոցիալական ոլորտում եղած հաջողություններն այսօր ամենանկատելին են, հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, «մեզ հաջողվել է ապահովել նորմալ ֆինանսական ռեսուրսներ և, այսպես կոչված, «պետական եկամուտներ» և ուղղելով դրանք սոցիալական ծրագրերին՝ մենք առաջին հերթին մեղմել ենք սոցիալական լարվածությունը, սակայն այն դեռևս գոյություն ունի»։

«Ցավոք, այսօրվա դրությամբ մեր քաղաքացիներից հազարավորները դեռևս գտնվում են աղքատության սահմանագծի վրա, մեր սոցիալական քաղաքականությունը պետք է հասցեագրված լինի, և մոտակա երկու-երեք տարվա ընթացքում մեր հիմնական խնդիրը կլինի ԼՂՀ-ում աղքատության վերացումը», - նշել է Հարությունյանը։

ԼՂՀ կառավարության ղեկավարի խոսքերով, տեղաշարժեր կան նաև գյուղատնտեսության ոլորտում, կան թվեր և ցուցանիշներ, սակայն դրանք այժմ մեզ չեն բավարարում, դեռ շատ բան կա անելու։

«Կրթության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, որոնք այնքան էլ շուտ չեն տա իրենց արդյունքները, սկսած դպրոցական պայմանների բարելավումից և վերջացրած կրթական այն եռաստիճան մոդելով, որը պետք է կիրառվի հանրապետությունում», - ասել է Հարությունյանը։

«Մենք պետք է մոռանանք, որ կրթության ոլորտում «միջնորդության» միջոցով հնարավոր է հաջողության հասնել։ Հետագա տարիներին սա կլինի զարգացման մեր հիմնական խթանը, քանի որ կրթությունից է կախված մեր հետագա զարգացումը», - ավելացրել է նա։

ԼՂՀ վարչապետը հայտարարել է, որ ակնհայտ են նաև շինարարության ոլորտի ձեռքբերումները։

«Մենք փորձում ենք վերանայել այս ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և գիտենք, թե ինչպիսի անորակ շինարարություն է իրականացվել մի քանի տարի առաջ։ Այսօրվա դրությամբ որակյալ շինարարությունը առաջնահերթ է շինարարության հիմնական քաղաքականության մեջ, և վերջին երկու-երեք ամսվա մեր դիտարկումները հանգեցրեցին նրան, որ արդեն գոյություն ունի չափավոր որակյալ շինարարություն։ Ապագայում մենք պետք է ավելի բարձր մակարդակի  հասցնենք որակյալ շինարարությունը հանրապետությունում», - եզրափակել է Ղարաբաղի վարչապետը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: