487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը Նյու Յորքում հանդիպել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետ
11:36
24 Նոյեմբերի 2008

ԱՄՆ այցի շրջանակներում շաբաթ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային վերջին զարգացումներին, Արցախ-ԱՄՆ կապերին և ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունը`ուղղված հայկական հարցի և ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը: Իր հերթին կոնգրեսական Փալոունը պատրաստականություն է հայտնել նույն եռանդով շարունակել իր գործունեությունը և նպաստել ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը», - ասվում է տեղեկատվության մեջ։

ԼՂՀ նախագահը հանդիպել է նաև ԱՄՆ Արևելյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներ Հովսեփ Ավագյանի և Կարո Քեցեմանյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին, Արցախ-սփյուռք կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը կարևորել է սփյուռքի հետ փոխհարաբերություններին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը, մասնավորապես, սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը հայրենիքի կյանքում։ Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել համակարգված ձևով՝ մշտական ու կայուն կապ հաստատելով հայ ժողովրդի բոլոր երեք հատվածների միջև:

ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ համազգային նշանակություն ունեցող խնդիրների լուծումը պահանջում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումն ու խորացումը:

ԼՂՀ նախագահն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործող հայ ազգային կենտրոն։ Այստեղ Բակո Սահակյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը ծանոթացրել է հավաքվածներին Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի ու հեռանկարների հետ և պատասխանել մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերին:

Նոյեմրերի 23-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լոս Անջելես։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։