486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խումբը ճգնաժամային դիտարկում է անցկացնում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում
14:44
17 Նոյեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մինսկի խումբը ճգնաժամային դիտարկում է անցկացնում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում, ասաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։

«Նման մոտեցումը պայմանավորված է Ֆիզուլիում նախօրեին տեղի ունեցած ռազմական գործողություններով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Իրավիճակը մտահոգություն է առաջացնում և տեղի ունեցած մանրամասների բացահայտման անհրաժեշտություն կա, սակայն մենք հուսով ենք, որ մեր կողմից անցկացվող դիտարկումը, որն արդեն շատ անգամ բազմաթիվ կյանքեր է փրկել, կօգնի նաև այս անգամ», - ասաց նա երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, մոտավորապես առավոտյան ժամը 4-ին, Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ջոկատը հատել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հատվածը հարավարևելյան ուղղությամբ՝ փորձելով անցում կատարել ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների թիկունք, որոնք ռազմական հերթապահություն են սահմանում Աշաղի Սեիդախմեդլի բնակավայրից ոչ հեռու գտնվող դիրքերում։ Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողել է մեկ զոհ։ Ղարաբաղյան կողմից զոհեր չկան:

Բրայզայի խոսքերով, ՄԽ-ն արդեն դիմել է ճգնաժամային դիտարկում անցկացնելու թույլտվության համար։

«Ֆիզուլիում տիրող իրավիճակը կարևոր է վստահության խորացման տեսակետից, ինչը թույլ կտա կանխել նման ռազմական գործողությունները», - ասաց նա։

Ամերիկացի համանախագահը նշեց, որ կողմերն արդեն հաստատել են քաղաքական, խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու պատրաստակամությունը և պետք չէ թույլ տալ, որ սադրիչ քայլերի հետևանքով զինծառայողներ մահանան։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը պարզաբանեց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, որ ճգնաժային դիտարկումը ծրագրվում է անցկացնել մոտ ժամանակներս։

«Դիտարկումը չի ենթադրում, թե մենք պետք է մշտապես այցելենք շփման գիծ, ծրագրվում է այն տեղում անցկացնել», - ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ. մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: