480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
12:15
17 Նոյեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, մոտավորապես առավոտյան ժամը 4-ին, Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ջոկատը հատել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հատվածը հարավարևելյան ուղղությամբ՝ փորձելով անցում կատարել ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների թիկունք, որոնք ռազմական հերթապահություն են սահմանում Աշաղի Սեիդախմեդլի բնակավայրից ոչ հեռու գտնվող դիրքերում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները գրեթե մեկուկես ժամ տևած մարտի արդյունքում ետ են մղել հակառակորդին նախկին դիրքերը։

«Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողել է մեկ զոհ։ Ղարաբաղյան կողմից զոհեր չկան», - ասվում է տեղեկատվության մեջ։

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով, սա հերթական լուրջ միջադեպն է 2008 թ.-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ադրբեջանական բանակի դիվերսիոն խմբի կողմից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում ղարաբաղյան բանակի դիրքերի վրա հարձակումից հետո։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հենց այն պահին, երբ տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտում էին գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։