481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Կարգավորման գործընթացը անհնար կլինի համապարփակ դարձնել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության. ԼՂՀ նախագահ
10:41
17 Նոյեմբերի 2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և նրանց ուղեկցող անձանց:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առանձնակի ուշադրության է արժանացել վերջերս Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում գնահատում են ցանկացած փաստաթուղթ, որը դրական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքակիրթ երկխոսության հաստատմանը: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ կարգավորման գործընթացն անհնար կլինի համապարփակ դարձնել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության, հատկապես հաշվի առնելով այն, որ Արցախն ունի իր տեսակետը հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Համանախագահները իրենց հերթին վերահաստատել են այն, որ առանց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի համաձայնության և մասնակցության անհնար կլինի հասնել հակամարտության կարգավորմանը: 

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:-0-  Ա.Թ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: