483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս հեռուստադիտողին խանգարում են հավաստի տեղեկատվություն ստանալ Լեռնային Ղարաբաղի մասին. ԼՂՀ ԱԳՆ
19:24
14 Նոյեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ռուս հեռուստադիտողին խանգարում են հավաստի տեղեկատվություն ստանալ Լեռնային Ղարաբաղի մասին, ասվում է ԼՂՀ Արտգործնախարարության տեղեկատվական վարչության՝ հանրապետության մասին «Ռոսիա» հեռուսաալիքի պատրաստած տեսանյութի  վերաբերյալ մեկնաբանության մեջ։  

Վերջերս աշխատանքային գործուղմամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում էին գտնվում «Ռոսիա» հեռուստաընկերության լրագրողները` «Վեստի նեդելի» ծրագրի համար նյութ նախապատրաստելու նպատակով:

Լրագրողները տեսանյութ են պատրաստել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի և հետպատերազմյան վերականգնման մասին, և նրանց խնդրանքով ԼՂՀ համապատասխան մարմինները կազմակերպել են հանդիպումներ հանրության և  ղեկավարության ներկայացուցիչների հետ, այցելություններ տարբեր հաստատություններ, ձեռնարկություններ:

Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, ՌԴ Հեռավորարևելյան շրջանում տեսանյութի ցուցադրությունից հետո ադրբեջանական կողմի ճնշման տակ նյութի  հեռարձակումը մյուս շրջաններում կասեցվել է:

«Ու՞մ կարող էր խանգարել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի մասին օբյեկտիվ տեսանյութը: Պատասխանն ակնհայտ է. Բաքվում վախենում են Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարտությունից՝ առ այն, որ անկախության տարիներին հանրապետությունը հաջողությամբ լուծում է բոլոր խնդիրները և հաստատուն քայլերով առաջ է ընթանում»,- նշվում է մեկնաբանության մեջ։

ԼՂՀ ԱԳՆ-ում միանգամայն անընդունելի են համարում իրավիճակի օգտագործումը  քարոզչական նպատակներով։

«Պետք է հրաժարվել այն տեղեկատվական տեխնոլոգիաններից, որոնք աղավաղում են Ղարաբաղի հակամարտության էությունը: Նման կարգի գործողությունները ամենաբացասական կերպով են անդրադառնում նախևառաջ Ադրբեջանի հասարակության վրա, քանզի Ղարաբաղի վերաբերյալ սխալ կարծիք ձևավորելով` Բաքուն ի չիք է դարձնում բոլոր խաղաղարար նախաձեռնությունները»,- նշվում է փաստաթղթում:

«Բացի  դրանից, տվյալ արտառոց միջադեպը վկայում է այն մասին, որ «Ռոսիա» հեռուստաալիքի ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների ճնշման տակ  «զգուշավորություն» է ցուցաբերում` դրանով իսկ խանգարելով ՌԴ հեռուստադիտողներին` հավաստի տեղեկատվություն ստանալ ԼՂՀ մասին` տխուր օրինակ դառնալով ինչպես մյուս հեռուստաընկերությունների, այնպես էլ տպագիր պարբերականների համար»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: