477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Պետությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում. Ղարաբաղի նախագահ
17:47
11 Նոյեմբերի 2008

Առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների զարգացումը հատուկ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական առաջընթացի հետագա ապահովման հարցում, ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

«Պետությունը շարունակում է մի շարք բարեփոխումներ անցկացնել այդ ոլորտներում»,- ասաց Սահակյանը երեքշաբթի՝ հանդես գալով Ստեփանակերտում ԼՂՀ ղեկավարության և հանրապետության տեղեկան ինքնակառավարման մարմինների հանդիպման ընթացքում։

Նրա խոսքերով, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում կրթության դերի ու որակի բարձրացման, դպրոցաշինության ծրագրերի հաջող իրականացման ուղղությամբ:

«Դպրոցների շինարարության ոլորտում տարեցտարի ավելանում են կապիտալ ներդրումների ծավալներն ինչպես պետական, այնպես էլ բարեգործական ծրագրերի միջոցով: Դրա հետ մեկտեղ ավելանում են դպրոցների նորմալ շենքային պայմանների ապահովման,  դպրոցական նոր գույքի ձեռքբերման համար հատկացվող միջոցները»,- ասաց ԼՂՀ նախագահը։

Ղարաբաղյան պետության ղեկավարը հայտարարեց, որ նախադպրոցական կրթական համակարգի զարգացման խթանման նպատակով կարևոր է մանկապարտեզների և նախադպրոցական ցանցի վերականգնումը: Մեծ տեղ է հատկացվում արհեստագործական կրթության կայուն ցանցի ստեղծմանը, ինչը կնպասի նաև կադրային քաղաքականության հաջող իրականացմանը։

«Չնայած նախկինում կատարված աշխատանքներին՝ գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցներում կան չլուծված խնդիրներ: Դպրոցների գերակշիռ մասում սովորողների ընդգրկվածությունը բավականին ցածր է, որոշ տեղերում բացակայում են ժամանակակից մարզադահլիճները, բարեկարգված բաց մարզահրապարակները»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքերով, համապատասխան աշխատանքներ են տարվում նաև մշակույթի ոլորտում։ «Գյուղական բնակավայրերում վերականգնվում են մշակույթի օջախները: Դա կնպաստի համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը: Պետք է այնպես անել, որ մշակույթի օջախները ծառայեն իրենց նպատակին»,- ասաց ԼՂՀ նախագահը։

Բակո Սահակյանի խոսքերով, առողջապահության ոլորտում առկա կարևոր խնդիրներից են հանրապետական նոր հիվանդանոցի ու ծննդատան կառուցումը,  Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանային հիվանդանոցների վերանորոգումն ու վերականգնումը, բուժհիմնարկների վերազինումը ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:

Միաժամանկ նախագահը կարևորում է գյուղական բնակավայրերում առաջին բուժօգնության լիակատար պայմանների ապահովումը։ «Այդ հարցերի լուծումը պետք է միշտ լինի առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում»,- նշեց նա։

ԼՂՀ ղեկավարը նշեց նաև խնդիրների լուծումը կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային հաղորդակցության  ոլորտներում:   Միաժամանակ նա նշեց, որ անհրաժեշտ է  ստեղծել տրանսպորտային այնպիսի ցանց, որը հնարավորություն տա ապահովել գյուղական համայնքների ավտոմոբիլային կապը  ինչպես շրջկենտրոնների ու մայրաքաղաքի, այնպես էլ մյուս շրջանների հետ:

«Ինչ վերաբերում  է  գյուղերի տեղեկատվությամբ ապահովվածության խնդրին, ապա ԼՂՀ  տարածքում   Արցախի  հանրային հեռուստատեսության  ծրագրերն  ամբողջությամբ  հեռարձակվում են 118, իսկ մասնակիորեն` 36 գյուղական համայնքներում: 98 համայնքներում մարդիկ ընդհանրապես   զրկված են մեր հեռուստածրագրերը դիտելու հնարավորությունից: Սա հանրապետության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն է»,- նկատեց Սահակյանը։

Ղարաբաղյան պետության ղեկավարը հանձնարարեց կառավարությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մինչև 2009 թվականի վերջը ԼՂՀ ամբողջ տարածքում Արցախի և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաալիքների հեռարձակումը ապահովելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել  համայնքների և շրջկենտրոնների  միջև փոստային կապի  զարգացմանը, ուսումնասիրել  թերթերի բաժանորդագրության  և առաքման գործում  առկա խնդիրները և հնարավոր հաճախականությունը»,- ասաց Սահակյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։