486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը ընդունել է Հոլանդիայից և Վրաստանից ժամանած մի խումբ երիտասարդ հասարակական գործիչների
12:47
11 Նոյեմբերի 2008

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նախօրեին ընդունել է Հոլանդիայից և Վրաստանից ժամանած մի խումբ երիտասարդ հասարակական գործիչների, այդ թվում՝  Աշխարհի միջեկեղեցական խորհրդի Հարավային Կովկասի գծով ծրագրերի համակարգող Գուիդո դե Գրաաֆ Բիրբրաուվերին, «Սփարք» կազմակերպության կրթական ծրագրերի համակարգող Էլիզաբեթ Հիսին և Կովկասյան իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Մեսխիին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցը հիմնականում ճանաչողական է և խնդիր ունեն ուսումնասիրելու ամառային միջազգային համալսարանների կազմակերպման միջոցով Լեռնային Ղարաբաղի երիտասարդական դաշտում կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ նման դասընթացները, որոնց կազմակերպման փորձը կա Բալկանյան թերակղզու հակամարտության գոտիներում, իսկ Հարավային Կովկասի երկրներից՝ Վրաստանում, կոչված կլինեն նպաստել տարածաշրջանի ժողովուրդների միջև վստահության վերականգնմանն ու լարվածության թուլացմանը:

Հյուրերը նաև նշել են, որ այդ դասընթացները լրացուցիչ պայմաններ կստեղծեն ընդլայնելու համար ամառային համալսարաններում ընդգրկված երիտասարդների փոխշփումների դաշտը՝ նկատի ունենալով, որ ծրագրի իրագործմանը նախատեսվում է հրավիրել դասախոսների Եվրամիության երկրներից։  

ԼՂՀ ԱԺ նախագահն իր հերթին կարևորելով ժողովուրդների միջև փոխադարձ հանդուրժողականության հաստատման անհրաժեշտությունը, մանավանդ, հակամարտության գոտիներում՝ ընդգծել է, որ խնդրի լիարժեք իրագործումը միակողմանի մոտեցում չի ընդունում և այն պետք է վերաբերի բոլոր հակամարտող կողմերին։

Հայտնելով, որ ԼՂՀ  իշխանությունները պատրաստակամ են աջակցելու մարդասիրական բնույթի ցանկացած նախաձեռնության՝ Ղուլյանը նշել է, որ այդ առումով նպատակահարմար է, որպեսզի առաջարկվող ձեռնարկն ունենա հստակ ու հանգամանալից ծրագիր, որում ամրագրված լինեն ինչպես կազմակերպական միջոցները, նույնպես և թեմատիկ ընդգրկումները։

Հոլանդիայից և Վրաստանից ժամանած մի խումբ երիտասարդ հասարակական գործիչներին ուղեկցում էր «Հելսինկյան նախաձեռնություն-92» միջազգային հասարակական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: