484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի փոխխոսնակը դրական է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
17:59
04 Նոյեմբերի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցը դրական է գնահատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝  կիրակի Մայնդորֆում կայացած հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով։

«Հանդիպումը դրական էր այն տեսակետից, որ ի վերջո փաստաթուղթ ստորագրվեց, համաձայն որի հակամարտող կողմերը պարտավորվեցին խաղաղ կարգավորում ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե կողմերից որն է անընդհատ սպառնում խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,- երեքշաբթի ասաց Ղարաբաղի խորհրդարանի փոխխոսնակը «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքերով, մյուս կողմից, տվյալ փաստաթղթում հայկական կողմի համար առանձնապես նոր բան չկար։

«Ամրագրվել է հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում։ Եվ այդ գործընթացը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,- նշեց Հյուսնունցը։

ԼՂՀ խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ այսօրվա դրությամբ դա բոլորի համար արդյունավետ տարբերակ է։

«Բանակցային գործընթացում առանց ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծումը իրական չի թվում։ Վերջիվերջո, բանակցություններում լուծվում է հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը»,- եզրափակեց Հյուսնունցը։ 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
29 Ապրիլի 2017
Գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և նռնականետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ:
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ: