486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի ներդրումային հիմնադրամը և Զարգացման հայկական գործակալությունը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
14:33
04 Նոյեմբերի 2008

Արցախի ներդրումային հիմնադրամը և Զարգացման հայկական գործակալությունը նախօրեին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, համագործակցության հիմնական ուղղությունը կդառնա աջակցությունը շուկայի ընդլայնմանը։

Մասնավորապես, ղարաբաղցի ձեռներեցներին աջակցություն կցուցաբերվի Հայաստանի և արտերկրյա, իսկ Հայաստանի գործարարներին՝ Արցախի շուկա դուրս գալու հարցում։

Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Եսայանի խոսքերով, ծրագրվում է մշակել համատեղ ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի և ԼՂՀ-ի տնտեսական զարգացմանը։

«Ապագայում չի բացառվում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, քանի որ Ղարաբաղում հետաքրքրված են նման ձեռնարկությունների ստեղծմամբ», - նշել է Եսայանը։

Հուշագրի համաձայն, նախատեսվում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում անցկացնել գործարար-համաժողովներ, գործուղումներ, ինչպես նաև ընդլայնել տեղեկատվական բազան։

Ծրագրվում է նաև կազմակերպել և անցկացնել քննարկումներ և բանավեճեր՝ պետական կառավարման մարմինների և գործարար-շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք ուղղված կլինեն գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ու ադմինիստրատիվ խոչընդոտների վերացմանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։