482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը միշտ կողմ է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն ոչ իր անկախության և անվտանգության հաշվին. նախագահ
10:48
27 Հոկտեմբերի 2008

Ղարաբաղը միշտ կողմ է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն ոչ իր անկախության և անվտանգության հաշվին, շաբաթ օրը հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտական հրաձգությամբ տակտիկական զորավարժությունների ավարտից հետո։

«Մենք պատրաստ ենք առանց որևէ նախապայմանի բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ, և ղարաբաղյան խնդրի ձգձգման պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի լիարժեք կողմ չէ։ Հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել այդ անկախությունն ու ազատությունը նվաճելու համար, և մենք այսօր իրավունք չունենք այն վտանգի ենթարկել», - ասել է ԼՂՀ նախագահը։

Բակո Սահակյանը բարձր է գանահատել շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղում անցկացված մարտական հրաձգությամբ տակտիկական զորավարժությունները։

«ԼՂՀ զինված ուժերի ռազմական  պատրաստվածությունը, ինչպես կրկին անգամ ցույց տվեցին այս զորավարժությունները, գտնվում են բարձր մակարդակի վրա, և մենք կրկին անգամ համոզվեցինք, որ անհրաժեշտության դեպքում այն գործողությունները, որոնք այսօր ցուցադրվեցին զորավարժությունների ժամանակ, կկիրառվեն նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանը կփորձի պարզել իր հարաբերությունները ուժային ճանապարհով», - հայտարարել է ԼՂՀ նախագահը։

ԼՂՀ նախագահը նշել է, որ այդ ստորաբաժանումները ոչ միայն կտեղափոխեն ռազմական գործողությունները հակառակորդի տարածք, այլև կտեղափոխեն դրանք Ադրբեջանի տարածքի խորքեր, սա է անցկացված զորավարժությունների իմաստը։

«Երբ մենք խոսում ենք ազատագրված տարածքների մասին, անհրաժեշտ է փաստել, որ դրանք ազատագրվել են 90-ականների սկզբին։ Այսօր մենք ունենք տարածքներ, որոնք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ և որակավորված են որպես անվտանգության գոտիներ։ Վերջին տարիների ընթացքում մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն որևէ սակարկության և շահարկումների», - հայտարարել է Սահակյանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։